ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
/010/ 353915, 344844, 345636
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Վարժարանի հետուսումնական պայմանները
Վարժարանի հիմնական խնդիրներից է պատրաստել դիմորդներ ռազմական ուսումնական հաստատությունների համար, դաստիարակել ապագա սպաներ: Սակայն այն սաները, ովքեր չեն ընդունվում ռազմաուսումնական հաստատություններ, դառնում են հայրենիքին, ազգին ու պետականությանը նվիրված, ժամկետային զինծառայությանը պատրաստ քաղաքացիներ:
Վարժարանի շրջանավարտների 90%-ից ավելին դիմում և ընդունվում են ՀՀ և օտարերկրյա ՌՈՒՀ-եր, այդ թվում`
1. ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` հետևյալ մասնագիտություններով`
- մոտոհրաձգային,
- հրետանային:
2. ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ` հետևյալ մասնագիտություններով`
- թռչող ապարատների թռիչքային շահագործում ,
- թռչող ապարատների և շարժիչներ,
- կապի միջոցների շահագործում,
- ՀՕՊ միջին և փոքր հեռավորության զենիթային համալիրների շահագործում,
- ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների շահագործում,
- ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործում:

3. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ` հետևյալ մասնագիտություններով`
- բուժական գործ ցամաքային զորքերում:
4. Երևանի պետական համալսարան` հետևյալ մասնագիտությամբ`
- հոգեբանություն:
5. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` հետևյալ մասնագիտությամբ`
- հաշվապահական հաշվառում,
- ֆինանսներ:
6. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ՝
- ֆիզիկական կուլտուրա և սպորտ:
7. ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ.
ա) ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիայի Նովոսիբիրսկի մասնաճյուղ`
- զորային հետախուզություն:
բ) Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Օմսկի մասնաճյուղ`
- զորքերի տանկատեխնիկական ապահովում,
- զորքերի ավտոտեխնիկական ապահովում:
գ) Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Պենզայի մասնաճյուղ`
- զորքերի հրթիռահրետանային սպառազինության շահագործում,
- լուսարձակ և ազդանշանային միջոցների, զինամթերքի, պայթուցիչների շահագործում և վերանորոգում:
դ) ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիայի Ռյազանի մասնաճյուղ`
- օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների կիրառում:
ե) ՌԴ ռազմական ակադեմիայի Չերեպովեցի մասնաճյուղ`
- ռադիոհետախուզություն:
զ) ՌԴ Միխայլովի ռազմական հրետանային ակադեմիա /ք. Սանկտ Պետերբուրգ/`
- օպերատիվ մարտավարական հրթիռների համակարգերի, մարտավարական հրթիռների և ստորաբաժանումների կիրառում, մարտավարական հրթիռների և ՀԿՌՀ համակարգերի շահագործում,
- հրետանային հետախուզության ստորաբաժանումների կիրառում:
է) Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Վոլսկի մասնաճյուղ.
- զորքերի պարենային, իրային ապահովում,
- զորքերի հրթիռային վառելիքով և վառելանյութով ապահովում:
ը) ՌԴ կապի ռազմական ակադեմիայի Կրասնոդարի մասնաճյուղ՝
- տեղեկատվության պաշտպանության ապահովում:
թ) ՌԴ ռազմաօդային ակադեմիա /ք. Վորոնեժ/`
- ՌԷՊ վերգետնյա համակարգերի, զորքերի և զենքի կառավարման միջոցների կիրառում և շահագործում,
- ՌԷՊ օդային համակարգերի, զորքերի և զենքի կառավարման միջոցների կիրառում և շահագործում,
- չափագրման միջոցների ստուգման և վերանորոգման զինվորական մասնագետներ,
- համալիր տեխնիկական վերահսկման միջոցների կիրառում և շահագործում:
ժ) ՌԴ ռազմական տիեզերային ակադեմիայի Յարոսլավլի մասնաճյուղ`
- ՀՕՊ ռադիոտեխնիկական միջոցների շահագործում, ստորաբաժանումների կիրառում:
ի) ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիայի Տյումենի մասնաճյուղ`
- ամրաշինական կառույցների շինարարություն և շահագործում,
- ինժիներական սպառազինության միջոցների շահագործում:
լ) ՌԴ ռազմական տիեզերային ակադեմիա /ք. Սանկտ Պետերբուրգ/`
- չափագրման միջոցների և վերանորոգման զինվորական մասնագետներ:
խ) ՌԴ ՌՔԿՊ և ինժեներական զորքերի ռազմական ակադեմիա /ք.Կոստրոմա/`
- ՌՔԿՊ ստորաբաժանումների կիրառում:
ծ) ՌԴ ռազմական համալսարան /ք. Մոսկվա/` օտարերկրյա լեզուներ`
- արաբերեն, անգլերեն,
- թուրքերեն, անգլերեն:
8. Արտասահմանյան երկրների ռազմական ուսումնական հաստատություններ
ա/ Անգլիայի միացյալ թագավորության թագավորական ռազմական ակադեմիա,
բ/ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ռազմական ակադեմիա,
գ/ Իտալիայի ռազմական ակադեմիա,
դ/ Ֆրանսիայի ռազմական ակադեմիա,
ե/ Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա: