ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
3905, ՀՀ, ք.Դիլիջան, Պարզ լճի 5, 24/1, 26/1, Հեռ.՝ 060-71-30-00
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Պատմություն
ՀՀ կառավարությունը, 1993թ. նոյեմբերի 15-ի №569 որոշմամբ ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությունը, ՀՀ լուսավորության նախարարության ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի հիման վրա ստեղծել է ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիր և ի կատարումն վերոնշված որոշման ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. մարտի 14-ի հրամանով ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրին տրվել է ուսումնական զորամասի կարգավիճակ:
ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. հուլիսի 28-ի հրամանով պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Մոնթե Չառլզի Մելքոնյանի հիշատակը հավերժացնելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմամարզական ուսումնարանը անվանակոչվել է նրա անունով:
ՀՀ վարչապետի 1997թ. հունվարի 27-ի թիվ №26 որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ռազմամարզական վարժարան-ուսումնարանի համալիրը հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը` այն վերակառուցելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի` միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակով: ՀՀ վարչապետի 1997թ. հունիսի 23-ի թիվ №256 որոշմամբ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը վերակազմավորվել է և ի կատարումն այդ որոշման ՀՀ պաշտպանության նախարարի 1997թ.հուլիսի 2-ի հրամանով այն լուծարվել է, և նրա բազայի վրա ստեղծվել է ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական թեքումով գիշերօթիկ վարժարան հանրակրթական դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանների ուսումնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմամբ: ՀՀ պաշտպանության նախարարի 1997թ. հուլիսի 2-ի հրամանով ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի կուրսանտական գումարտակը մտցվել է ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանի կազմի մեջ որպես հետախուզական ֆակուլտետ և 1997-1998 ուսումնական տարվանից սկսած նրան տրվել է բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ֆակուլտետի կարգավիճակ:
Համաձայն 2010թ. ՀՀ կրթության մասին օրենքի 7-րդ հոդվածի /ՀՕ-161-ն/ 8-րդ կետի` միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը սահմանվել է 12 տարի` եռաստիճան համակարգով:
Վարժարանում ուսուցումը կազմակերպվում է հանրակրթական դպրոցի ծրագրով: Նախատեսվում է հետզհետե անցում կատարել Արարատյան բակալավրիատի կրթական ծրագրին:
Վարժարանի պետեր են նշանակվել`
- 14.03.1994թ-ից մինչև 29.07.1997թ-ը` փոխգնդապետ Ալեքսան Մինասյանը,
- 29.07.1997թ-ից մինչև 18.03.2002թ-ը` մայոր Սիրական Մինասյանը,
- 02.09.2002թ-ից մինչև 27.09.2005թ-ը` գնդապետ Արմեն Սարգսյանը,
- 27.09.2005թ-ից մինչև 23.07.2007թ-ը` գնդապետ Ռոլանդ Քելեշյանը,
- 23.07.2007թ-ից մինչև 2017թ-ը` գնդապետ Վիտալի Ոսկանյանը:

ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի 983-Ն որոշմամբ վերանվանվել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի:
Հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Գեղամ Հակոբի Սարգսյանը: