ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
3905, ՀՀ, ք.Դիլիջան, Պարզ լճի 5, 24/1, 26/1, Հեռ.՝ 060-71-30-00
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Ընդունելության կարգը
Կ Ա Ր Գ
«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույնով սահմանվում է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի (այսուհետ՝ վարժարան) ընդունելության կարգը:
2. Վարժարանի ընդունելությունը իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունիս-օգոստոս ամիսներին:
3. Վարժարանի ընդունելությունը կազմակերպում է վարժարանի տնօրենը:
4. Վարժարանի ընդունելության գործընթացը վերահսկվում է վարժարանի հոգաբարձուների խորհրդի կողմից:

II. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1. Վարժարանի ընդունելությունը կազմակերպելու համար յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին վարժարանի տնօրենի ղեկավարությամբ ստեղծվում է ընդունելության հանձնաժողով, որի կազմը հաստատում է վարժարանի հոգաբարձուների խորհուրդը:
2. Վարժարանի ընդունելության հանձնաժողովը տվյալ տարվա հունվար ամսին մամուլով և հեռուստատեսությամբ հրապարակում է, ինչպես նաև վարժարանի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքերում տեղադրում է վարժարանի ընդունելության մասին հայտարարություն:
3. Վարժարան ընդունելության մասին հայտարարությունը ընդգրկում է դիմորդներին ներկայացվող պահանջները՝ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ցանկը և ժամկետները, ընդունելության քննությունների վայրը և դրանց անցկացման ժամկետները:
4. Վարժարան ընդունվելու համար կարող են դիմել միայն հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
5. Վարժարան ընդունվել ցանկացող դիմորդների ծնողները (նրանց փոխարինող անձինք) վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է վարժարանում սովորելու ցանկության մասին դիմորդի դիմումը:
6. Վարժարանի ընդունելության քննությունները հանձնելուց առաջ դիմորդներն անցնում են անվճար բժշկական զննում և հետազոտություն, որը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Բժշկական զննման և հետազոտության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված դիմորդները չեն կարող մասնակցել վարժարանի ընդունելության քննություններին:
7. Բժշկական զննման և հետազոտության արդյունքներով պիտանի ճանաչված դիմորդները մասնակցում են վարժարանի ընդունելության ֆիզիկական պատրաստության քննությանը:
8. Դիմորդները ֆիզիկական պատրաստության քննությունը հանձնում են հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի քննական նորմատիվային պահանջներին համապատասխան հետևյալ մարզաձևերից՝ վազք 30մ, հեռացատկ տեղից, վազք 1000մ, ձգումներ պտտաձողի վրա:
9. Վարժարանի ընդունելության ֆիզիկական պատրաստության քննությունը հաղթահարած դիմորդների համար մրցութային կարգով անցկացվում են «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից ընդունելության քննություններ՝ հանրակրթության պետական չափորոշիչներով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման նպատակով: Քննություններն անց են կացվում թեսթային եղանակով, 10 միավորային համակարգով՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված քննակարգով:
10. Առարկայական և ֆիզիկական պատրաստության քննությունները դրական հանձնած դիմորդների համար ընդունող հանձնաժողովն անց է կացնում հարցազրույց՝ մասնագիտական կողմնորոշման և հոգեբանական համատեղելիության որոշման նպատակով:
11. Վարժարանի ընդունելության քննությունները հավասար դրական գնահատականներով հանձնած դիմորդներից վարժարան ընդունվելու համար նախապատվությունը տրվում է՝
1) Հայաստանի ազգային հերոսների, Արցախի հերոսների, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվածների երեխաներին և թոռներին,
2) Մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված (մահացած) կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց երեխաներին, թոռներին,
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների, քաղաքացիական ծառայողների, պահեստազորի զինծառայողների երեխաներին,
4) Մարտական գործողությունների մասնակիցների երեխաներին և թոռներին:
12. Վարժարանի ընդունելության քննությունների արդյունքները քննարկվում են վարժարանի ընդունելության հանձնաժողովում, որի արդյունքում կազմվում է ընդունելության մասին որոշում:
13. Վարժարանի ընդունելության հանձնաժողովի որոշման հիման վրա վարժարանի տնօրենը վարժարան ընդունված քաղաքացիներին հրամանագրում է որպես վարժարանի սան և նրանց ծնողների (օրինական ներկայացուցչի) հետ ստորագրում է վարժարանում սանի ուսումնառության մասին պայմանագիր:
14. Վարժարանի ընդունելության մասին վարժարանի տնօրենի հաշվետվությունը քննարկվում է վարժարանի հոգաբարձուների խորհրդի նիստում: