ԲԱԺԻՆՆԵՐ
Ռազմաբժշկական ֆակուլտետ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Պատմություն
ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994 թ. մայիսի 19-ի ՀՀ կառավարության. թիվ 232 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա:
ԵՊԲՀ ՌԲՖ-ի հիմնադրման հարցում և վերոհիշյալ որոշումը կյանքի կոչելուն անուրանալի է այն տարիներին ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Ա. Սարգսյանի, ՀՀ Առողջապահության նախարար Ա.Ս. Բաբլոյանի և ՀՀ Բարձրագույն կրթության նախարար Վ. Գնունու ավանդը:
Ֆակուլտետի գործառույթում մեծ է եղել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Բ.Ն. Հարությունյանի և ԵՊԲՀ ռեկտոր, ակադեմիկոս Վ.Պ. Հակոբ¬յա-նի դերը:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարել են՝ բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-97թթ.), բժշկ. գիտ. թեկ., բ/ծ մայոր Մ.Հ. Թումանյանը (1997-98 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ գնդապետ Ա.Վ. Ղազարյանը (1998-04 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Դ.Ս. Մխիթարյանը (2004-2008 թթ.), բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը (2011 թ.-ից առ այսօր):
ԵՊԲՀ ՌԲՖ-ի առաջին դասախոսներն են եղել` բ/ծ գնդապետներ Տ.Ա. Տեր-Ավետիկյանը, Մ.Գ. Մարգարյանը, Ս.Գ. Գալստյանը, Ա.Ա. Ավագյանը, բ/ծ փոխգնդապետներ Լ.Պ. Արտիշչևը, Գ.Մ. Սարկիսովան, փոխգնդապետ Ֆ.Ս. Մուրադյանը, բ/ծ կապիտան Կ.Վ. Խաչունցը, բ/ծ ավագ լեյտենանտ Ռ.Հ. Մեհրաբյանը, դոցենտներ Է.Ա. Հակոբյանը, Գ.Գ. Վարդանյանը և այլն: Նրանց միահամուռ ջանքերով է կազմակերպվել ուսումնական գործընթացը:
ՌԲՖ-ի ընդունելությունը 1994-1995 թթ.-ին իրականացվել է` ուսանողներ հավաքագրելով ԵՊԲՀ բուժական, մանկաբուժական և սան-հիգիենիկ ֆակուլտետների 5-րդ կուրսերից, իսկ 1996 թ-ին` առաջին կուրսից:
Ցայժմ ֆակուլտետն ունեցել է 453 շրջանավարտ, որոնցից 30-ն ավարտել են գերազանցության դիպլոմով: Նրանց մեծ մասն այսօր ծառայում են տարբեր զորամասերում, կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետում` որպես զորամասերի բուժծառայության և բուժկետերի պետեր են, բժիշկ-մասնագետներ, դասախոսներ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ:
ՌԲՖ-ում պահեստազորի սպայի ծրագրով ռազմական և ռազմաբժշկական կրթություն ստանում են նաև ԵՊԲՀ մյուս ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդիանտորները:
ՌԲՖ-ի կուրսանտներն ուսուցման ընթացքում անցնում են նաև կլինիկական պրակտիկա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և Երևանի կայազորային հոսպիտալում, զորային ստաժավորում` ՀՀ ԶՈՒ սահմանամերձ զորամասերում և ուսումնամարտավարական հավաքներ` ուսումնական զորամասերում, մասնակցում են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության զորավարժություններին և ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ կողմից կազմակերպված հավաքներին:
Ներկայումս ֆակուլտետում ծառայում են բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ 1, բժշկական գիտությունների դոկտոր՝ 1, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` 2, բժշկական գիտությունների թեկնածուներ` 6, թեկնածուական ատենախոսության վրա են աշխատում` 2 դասախոս:
Ֆակուլտետի սպայական, դասախոսական կազմն ու կուրսանտներն ակտիվորեն մասնակցում են ԵՊԲՀ-ի հասարակական կյանքին: ՌԲՖ-ը ստեղծել և կազմավորել է զոհված բժիշկ-ազատամարտիկներին նվիրված լսարան: Ռազմահայրենասիրական միջոցառումների շրջանակներում կուրսանտներն այցելություններ են կատարում Եռաբլուր, Մայր Հայաստան հուշահամալիրներ: