ԲԱԺԻՆՆԵՐ
Ռազմաբժշկական ֆակուլտետ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Ամբիոններ և ցիկլեր
Ռազմաբժշկական Ֆակուլտետի ամիբիոնները և ցիկլերը

Ռազմաբժշկական ֆակուլտետն ունեցել է բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ռազմադաշտային վիրաբուժության և ռազմադաշտային թերապիայի ամբիոններ, համազորային պատրաստության, ռազմական հիգիենայի ու ռազմական համաճարակաբանության, ռազմական թունաբանության, ճառագայթաբանության և բժշկական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլեր:
Ներկա պահին ֆակուլտոտւմ գործում են բժշկական ծառայության կազմակերպ-ման և մարտավարության, արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության, ռազմադաշտային վիրաբուժության, ռազմադաշտային թերապիայի ամբիոնները և համազորային պատրաստության ցիկլը: Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության, արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոններն ու համազորային պատրաստության ցիկլը տեղակայված են ԵՊԲՀ վարչական մասնաշենքում, իսկ ռազմադաշտային վիրաբուժության, ռազմադաշտային թերապիայի ամբիոնները ` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոն

Ամբիոնը ղեկավարել են բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-1997թթ.), բ/ծ մայոր, բ.գ.թ. Մ.Հ. Թումանյանը (1997-1998 թթ.), բ/ծ գնդապետ, բ.գ.թ., դոցենտ Ա.Վ. Ղազարյանը (1998-2000 թթ.), բ/ծ գնդապետ Վ.Հ. Կիրակոսյանը (2000-2002 թթ.), բ/ծ մայոր, բ.գ.թ. Ա.Ռ. Գրիգորյանը (2002-2006 թթ.): Այժմ ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է բ/ծ փոխգնդապետ Գ.Ռ. Վարդանյանը: Ամբիոնի գիտական գործունեությունն ընդգրկում է զորքերի բուժապահովման կազմակերպման հիմնախնդիրները խաղաղ և պատերազմական ժամանակ:

Համազորային պատրաստության ցիկլ

1994-2006 թթ-ին գործել է բուժծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի կազմում` որպես ընդհանուր զինվորակական պատրաստության ցիկլ: 1998-2006թ. ցիկլը ղեկավարել է գնդապետ Ս.Ե. Սահակյանը:

2008 թ. առանձնացել է որպես ինքնուրույն ցիկլ: 2006թ-ից ցիկլի պետն է փոխգնդապետ Գ.Մ. Թումասյանը: Ցիկլի դասախոսներն իրականացնում են հետազոտություններ` նվիրված զորքերի գործունեության հիմնախնդիրներին լեռնային և բարձր լեռնային պայմաններում մարտերի վարման տարբեր ձևերի ժամանակ:

Արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոն

Արտակարգ իրավիճակների բժշկություն առարկան դասավանդվում է ՌԲՖ-ում սկսած 1994 թ-ից: 2008թ-ին առանձնացվել է ԲԾԿՄ ամբիոնից որպես ինքնուրույն ցիկլ: 2008թ-ից առ այսօր ցիկլի պետն է բ.գ.թ., բ/ծ փոխգնդապետ, Ա.Ա. Խաչատրյանը: Ցիկլի գիտական հետազոտություններն ընդգրկում են տեխնոծին և անթրոպոգեն ՀՀ-ը աղետների բուժապահովման և ռազմական թունաբանության մի շարք հիմնախնդիրները:

Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն

1994-1998 թթ.-ին եղել է ռազմադաշտային վիրաբուժության, թերապիայի և ստոմատոլոգիայի միասնական ամբիոնի կազմում: 1998 թ-ից առանձնացվել է: Ամբիոնը ղե-կավարել են բ/ծ գնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Բ.Ն. Հարությունյանը (1994-1997 թթ.), բ/ծ փոխգնդապետ, բ.գ.թ., դոցենտ Մ.Գ. Մարգարյանը (1997-1999 թթ.), բ/ծ կապիտան, բ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Հովհաննիսյանը (1999-2002 թթ), բ/ծ փոխգնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Կ. Հովհաննիսյանը (2002-2010 թթ.): 2011թ.-ի փետրվարից ամբիոնի պետն է բ.գ.դ. Ս.Ս. Հովհաննիսյանը
Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են վիրաբուժական մարտական վնասվածքների (հրաձգային և ականապայթյունային) ախտածագման, կլինիկայի, բուժման և կանխարգելման պրոբլեմները:
Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 100-ից ավելի հոդվածներ, 5 մեթոդական ցուցումներ, 1 ուսումնական ձեռնարկ:
Ամբիոնում պաշտպանվել են 2 թեկնածուական, 2 դոկտորական ատենախոսություն:


Ռազմադաշտային թերապիայի ամբիոն

1994 թ. գործել է ռազմադաշտային վիրաբուժության, թերապիայի և ստոմատոլոգիայի միասնական ամբիոնի կազմում: 1998 թվականին առանձնացել է: 1994-1998 թթ.-ին ցիկլի, իսկ 1998-2011թթ.-ին ամբիոնի պետն է եղել բ/ծ գնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը:
2011թ-ից ամբիոնը ղեկավարում բ.գ.թ. դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Վ.Վ. Ծատուրյանը:
Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են զինծառայողների և վիրավորների ներքին օրգանների հիվանդությունների ախտածագման, կլինիկայի, բուժման և կանխարգելման առանձնահատկությունները, բարձր լեռնային պայմանների ազդցությունը մարդու օրգանիզմի վրա, քրոնիկական միկրոալիքային ախտահարումները, ծանր մետաղների ազդեցությունը, ռազմաբժշկական փորձաքննության հիմնահարցերը, ռազմական և կլինիկական թունաբանության պրոբլեմները, զորքերում ահետաձգելի թերապևտիկ բուժօգնության կազմակերպման ասպեկտները:
Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 174 հոդված, 13 մենագրություն, 7 մեթոդական ցուցումներ, 4 ուսումնական ձեռնարկ:
Ամբիոնում պաշտպանվել են 15 թեկնածուական, 4 դոկտորական ատենախոսություն:


Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ռազմաբժշկական ֆակուլտետ
Հեռ.` (+374 10) 56 58 00; (+374 10) 56 44 08 Էլ. փոստ` info@ysmu.am