ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Ուսումնական գործընթաց
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի տևողությամբ` 12 մասնագիտություններով: Համալսարանի հիմնական խնդիրը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է:
Համալսարանն անցել է Բոլոնյան կրթական համակարգով ուսուցման և կիրառում է գիտելիքների գնահատաման կրեդիտային համակարգը: Ինստիտուտում գործում է չորս ֆակուլտետ, որից երեքը` մասնագիտական (ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության) և մեկը` հանրակրթական առարկաների ֆակուլտետ:
Համալսարանում պատրաստվում են հետևյալ մասնագիտությամբ սպաներ.
1. Ավիացիոն ֆակուլտետ.
- Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ, ուղղաթիռ),
- Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ, ուղղաթիռ),
- Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,
- Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ,
- Ավիացիոն սպառազինություն:

2. Կապի ֆակուլտետ.
- Ռազմական կապի տեխնիկա:
3. ՀՕՊ ֆակուլտետ.
- ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ (Օսա-ԱԿ, Ս-125),
- ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ,
- ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ:
Ինստիտուտում դասավանդում են փորձառու դասախոսներ: Հանրակրթական առարկաները դասավանդվում են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից հրավիրված դասախոսներ, իսկ մասնագիտական առարկաները` ՀՀ զինված ուժերում ծառայած, հետագայում ռազմական ակադեմիաներ կամ ակադեմիական դասընթացներ ավարտած սպաները: Որոշ նեղ մասնագիտական առարկաների ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիաներում:
Ինստիտուտում ստեղծված են համապատասխան նյութատեխնիկական և ռազմական տեխնիկայի բազաներ, որոնք թույլ են տալիս պարապմունքները անցկացնել առարկայական ծրագրերի պահանջներին համապատասխան:
Ինստիտուտում գործում են.
 մասնագիտական լսարաններ և լաբորատորիաներ,
 ֆիզիկայի լաբորատորիա,
 հաշվողական տեխնիկայի լաբորատորիա,
 էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական առարկաների լաբորատորիաներ,
 անգլերեն լեզվի մասնագիտացված լսարան,
 ավիացիոն և ՀՕՊ տեխնիկայի 4 վարժասարքեր (ինքնաթիռի, ուղղաթիռի, «Իգլա» համակարգերի և հրաձգային զենքի),
 օտար լեզուների ուսուցման կենտրոն, որտեղ կազմակերպվում է անգլերեն լեզվի ուսուցում,
 էլեկտրոնային գրադարան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում ինստիտուտի նյութատեխնիկական բազայի համալրման համար:
Համալսարանում կազմակերպվում են արտագնա գործնական պարապմունքներ` օգտագործելով զորամասերի մարտական տեխնիկան և սպառազինությունը:
Ուսման ընթացքում կազմակերպվում են դաշտային ելքեր և ստաժավորումներ զորամասերում` համապատասխան փորձ և հմտություններ ձեռք բերելու համար:
Ուսման ընթացքում կուրսանտների գիտելիքները ստուգվում են կիսամյակային և տարեկան ստուգարքների և քնությունների միջոցով: Պետական ավարտական քննությունները ընդունվում են պետական քննական հանձնաժողովի կողմից: Քննությունները հաջող հանձնելու դեպքում շրջանավարտները ստանում են առաջին սպայական կոչում լեյտենանտ, և համապատասխան մասնագիտական որակավորում, որից հետո վիճակահանությամբ ծառայության են անցնում ՀՀ զինված ուժերում:
Թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությամբ օդաչու բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է ավիացիոն էսկադրիլիայի օդաչու պաշտոնը:
Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելոււց հետո զբաղեցնում է ավիացիոն տեխնիկի, խմբի պետի պաշտոններ:
Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելոււց հետո զբաղեցնում է թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ տեխնիկի պաշտոնը:
Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելոււց հետո զբաղեցնում է թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ տեխնիկի պաշտոնը:
Ավիացիոն սպառազինություն մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է թռչող ապարատների սպառազինության տեխնիկի պաշտոնը:
Ռազմական կապի տեխնիկա մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է կապի դասակի հրամանատարի կամ նրան հավասարազոր պաշտոններ:
ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է դասակի հրամանատարի, հաշվարկի պետի, կայանի պետի կամ նրանց հավասարազոր պաշտոններ:
ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է դասակի հրամանատարի, հաշվարկի պետի կամ նրանց հավասարազոր պաշտոններ:
ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է հաշվարկի պետի, ռադիոլոկացիոն կայանի պետի կամ նրանց հավասարազոր պաշտոններ:
Ինստիտուտում կազմակերպվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների միամյա սպայական դասընթացներ` կապի և ՀՕՊ մասնագիտություններով:
Ինստիտուտում անցկացվում են նախնական զինվորական պատրաստության դասընթացներ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիա ֆակուլտետի «Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ ուսանողների հետ:
Համալսարանում կազմակերպվում են առցանց դասընթացներ ավիացիոն մասնագիտությունների գծով:
Համալսարանը համագործակցում է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:
Կուրսանտներին ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ տրվում է արձակուրդ. ամռանը` մեկ ամիս, ձմռանը` 14 օր տևողությամբ: Նրանք ուսումնառության ժամանակ ապահովվում են ֆինանսական բավարարմամբ:
Համալսարանում մեծ տեղ է հատկացվում հայրենասիրական դաստիարակությանը, ուսումնական գումարտակում գործում են գեղարվեստական ինքնագործունեության, գյուտարարական և նորարական աշխատանքների կազմակերպման խմբակներ, ֆիզիկական պատրաստության և սպորտային խմբակներ, ուրախների և հնարամիտների ակումբ: