ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Ընդունելության կարգը
Ռազմաուսումնական հաստատություն կարող են դիմել արական սեռի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դպրոցների շրջանավարտները, մինչև 23 տարեկան պահեստազորում գտնվող զինապարտները և պայմանագրային կամ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինծառայողները:

Դիմորդների համար տարածքային զինկոմիսարիատներում (զորամասերում) կազմվում են անձնական գործեր, որտեղ պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը.

- դիմում (զեկուցագիր) տարածքային զինվորական կոմիսարի (զորամասի հրամանատարի) անունով, որում պետք է նշված լինի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, կրթության աստիճանը (զինվորականները նշում են նաև կոչումն ու պաշտոնը), ինչ մասնագիտացում է ուզում ստանալ, որտեղ է ցանկանում սովորել,
- քարտ,
- մասնագիտական ընտրության քարտ,
- ինքնակենսագրություն,
- բնութագիր ուսման կամ աշխատանքի վայրից (զինծառայողների համար` զորամասերից),
- բժշկական քարտ` ֆլյուրոգրաֆիկ և այլ բժշկական հետազոտությունների վերաբերյալ նշումներով, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերից տեղեկանքներ,
- զորամասի հրամանատարի (զինվորական կոմիսարի) կողմից հաստատված ծննդյան վկայականի պատճենը` 2 օրինակից:
- տեղեկանք տարածքային ոստիկանության բաժնում հաշվառման մեջ չլինելու վերաբերյալ,
- որդուն ուսման ուղարկելու վերաբերյալ ծնողների համաձայնագիր` հաստատված նոտարի կողմից,
- ատեստատ (պատճենը),
- տեղեկանք ընտանիքի կազմի մասին,
- անձնագրի պատճենը (2-5-րդ էջերը),
- սոցիալական քարտի պատճենը,
- 4 հատ գունավոր լուսանկար 3x4 չափի,
- «Միասնական» քննությունների արդյունքները (սերտիֆիկատները),

Զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը, անձնագիրը և ատեստատը` միասնական կարգով հանձնած քննությունների վկայագրերի հետ թեկնածուն ներկայացնում է անձամբ` ուսումնական հաստատություն ներկայացնելու օրը:

Ընդունվելու համար դիմորդների կողմից հանձնվող քննությունները

1. Հայոց լեզու (հանձնված «Ա» տարբերակով` ավարտական վկայականի գնահատականը),
2. մաթեմատիկա (հանձնված միասնական կարգով, «Բ» տարբերակ),
3. ֆիզիկա (հանձնված միասնական կարգով «Բ» տարբերակ),
4. ռուսաց լեզու (հանձնված «Ա» տարբերակով` ավարտական վկայականի գնահատականը):

Բոլոր դիմորդները կենտրոնացված կարգով ենթարկվում են բուժզննման:

Ընդունող կենտրոնական հանձնաժողովը կազմակերպում է.
- քննություն` ֆիզիկական պատրաստություն առարկայից,
- հարցազրույց «Մասնագիտական կողմնորոշման և հոգեբանական համատեղելիության» թեմայով:

Զինկոմիսարիատներն ու զորամասերը դիմորդներին (անձնական գործերով) ՀՀ ՊՆ ընդունող հանձնաժողով են ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարի` ընդունելությունը կազմակերպելու վերաբերյալ հրամանում նշված ժամկետներում:
ՀՀ ՊՆ ընդունող հանձնաժողովն ստուգում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, նշանակում բուժզննման և ֆիզիկական պատրաստության քննության օրերը: Բուժզննումն անցկացվում է դիմորդի նշված ՌՈՒՀ-ի` ընդունվողների առողջական վիճակի համար սահմանված չափանիշներով:

Ֆիզիկական պատրաստության քննությունների ժամանակ ստուգվում է հետևյալ նորմատիվների կատարումը`
- 100 մ. վազք,
- 1000 մ. վազք
- ձգումներ պտտաձողի վրա:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել միայն սահմանված քննություններից դրական գնահատականներ ստացած և առողջական վիճակով տվյալ ՌՈՒՀ-ում սովորելու համար պիտանի ճանաչված դիմորդները:

Մրցույթը կազմակերպվում է հետևյալ կերպ.

- ըստ մրցութային առարկաներից հավաքած բալերի (բարձրից ցածր` նվազման կարգով)` կազմվում են անվանացուցակներ և այդ հերթականությամբ դիմորդների հետ անցկացվում է հարցազրույց «Մասնագիտական կողմնորոշում և հեգեբանական համատեղելիություն» թեմայով: Հարցազրույցն անցկացվում է նախօրոք կազմված թեստերով, որոնցում ընդգրկում են ընդհանուր զարգացումը, մասնագիտական կողմնորոշումը և հոգեբանական համատեղելիությունը բացահայտող հարցեր:

Մրցույթը կազմակերպվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի, դիմորդների ծնողների և հրավիրված լրատվամիջոցների մասնակցությամբ:

Հարցազրույցի ընթացքում իրեն դրականորեն դրսևորած դիմորդը կարող է խորհրդակցել նաև ծնողների հետ և ընտրել այն ուսումնական հաստատությունը, որտեղ ուղում է սովորել: Տվյալ ՌՈՒՀ-ում տեղերի համալրվածության դեպքում նրան կառաջարկվի սովորել այն ՌՈՒՀ-ում, ուր ընդունվելու համար իր միավորները բավարարում են:

Հանձնաժողովի աշխատանքների հիման վրա արձակվում է ՀՀ պաշտպանության նախարարի` ընդունելության վերաբերյալ հրամանը:
Ընդունված կուրսանտները համարվում են զինծառայողներ և նրանց հետ համաձայն «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 12-րդ հոդվածի 3-րդ մասի` կնքվում է հետագա ծառայությունը շարունակելու վերաբերյալ պայմանագիր, ոչ ուշ քան մինչև երկրորդ կուրսի ավարտը:

Դիմորդներին տրվող արտոնությունները

Արտամրցութային կարգով ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած, մասնագիտական ընտրության բոլոր պահանջներին բավարարող.

1. մարտական գործողություններում զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների երեխաները,
2. երկկողմանի ծնողազուրկ պատանիները:
Հավասար միավորներ հավաքելու դեպքում արտոնությունը տրվում է քննություններից դրական թվանշաններ ստացած, մասնագիտական ընտրության բոլոր պահանջներին բավարարող.
1. պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողները,
2. մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների և ազատամարտիկների երեխաները,
3. սպորտի վարպետներն ու վարպետության թեկնածուները: