ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Ինստիտուտի մասին
Ելնելով ժամանակի պահանջներից` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետական աերոակումբը և «Արզնի» օդանավակայանը փոխանցվեց պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը Հայաստանի զինված ուժերի համար անհրաժեշտ ավիացիոն մասնագետների պատրաստման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց` որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը: ՀՀ պաշտպանության նախարարի միջնորդությամբ 1994թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության թիվ 447 որոշմամբ ռազմաավիացիոն կենտրոնին տրվեց միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ` Երևանի ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան անվանումով (ուսման տևողությունը 3 տարի): Հաշվի առնելով ուսումնարանի պատրաստության աստիճանը և ելնելով սպա-մասնագետներին ներկայացվող ժամանակակից պահանջներից` ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 392 25.05.2001թ. հրամանի համաձայն ուսումնարանը վերակազմավորվեց պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության` «ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտ», ուսուցումը ստացիոնար համակարգում` 4 տարի: Նախկինում ուսումնարանը ավարտած շրջանավարտներին բարձրագույն ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռնելու նպատակով կազմակերպվեց նաև եռամյա հեռակա ուսուցում: Հաշվի առնելով ուսումնամեթոդական և լաբորատոր հարուստ բազայի առկայությունը, ճարտարագիտական պատրաստության բարձր աստիճանը` 2002 թվականից ինստիտուտին հանձնարարվեց կազմակերպել նաև ՀՀ ԶՈՒ սպա-կապավորների պատրաստումը, իսկ 2005թ.-ին` նաև հակաօդային պաշտպանության մասնագիտություններով սպաների պատրաստումը: Ի նշանավորումն Մեծ Հայրենական պատերազմում տարված հաղթանակի 60-ամյակի` 2005թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ինստիտուտն անվանակոչվեց մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ և նույն հրամանով կարգադրվեց ռազմական ավիացիոն ինստիտուտին հանձնել մարտական դրոշը: 2004 թվականից ինստիտուտն անցավ ուսումնական գործընթացի կազմակերպման ֆակուլտետային սկզբունքին: Հանրակրթական առարկաների ֆակուլտետը ապահովում է կուրսանտների գիտելիքների ընդհանուր ճարտարագիտական բազան և ընդհանուր ռազմական պատրաստությունը: Մյուս երեք` ավիացիոն, կապի և հակաօդային պաշտպանության ֆակուլտետները մասնագիտացված են:
...
Ինստիտուտի պետ
ԴԱՆԻԵԼ ԿԻՄԻ ԲԱԼԱՅԱՆ
Գնդապետ