ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Արմեն Բախշիի Ղահրամանյան
գեներալ-մայոր
Արմեն Բախշիի Ղահրամանյանը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 11-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայում է 1991 թվականի փետրվարից: Զբաղեցրել է պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալի, զորամիավորման թիկունքի շտաբի պետի, թիկունքի պետի, պաշտպանական բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնները:
1986 թվականին ավարտել է ԱԽՍՀ գյուղատնտեսական ինստիտուտը:
2001 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի դասընթացները:
Պարգևատրվել է՝ Հայաստանի Հանրապետության նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով, ինչպես նաև պետական և գերատեսչական այլ մեդալներով՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով և ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, ՀՀ «Արիության», ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի, «Հայաստանի երկրապահ» և ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: