ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Ընդունելության կարգը
Ռազմական համալսարան ընդունելության դիմումներ կարող են ներկայացնել քաղաքացիական կարգավիճակ ունեցող մինչև 21 տարեկան այն քաղաքացիները, ովքեր տարածքային, մարզային զորակոչային հանձնաժողովների կողմից զինվորական ծառայության համար ճանաչվել են պիտանի, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային, պայմանագրային կամ պահեստազորի այն զինծառայողները, ում վերադաս հրամանատարությունը երաշխավորում է սովորելու Ռազմական ինստիտուտում:
Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում` քաղաքացիների համար, և զորամասերում` զինծառայողների համար` ՀՀ պաշտպանության նախարարության սահմանած կարգով:
Քաղաքացիական կարգավիճակ ունեցող դիմորդները Ռազմական ինստիտուտ ընդունվելու համար տարածքային զինկոմիսարիատ են ներկայացնում դիմում, բժշկական հետազոտման քարտ, ինքնակենսագրություն, բնութագիր` ուսման, աշխատանքի կամ ծառայության վայրից, 3x4 չափի 4 լուսանկար, տեղեկանքներ բնակավայրից (ընտանեկան կազմի վերաբերյալ), նարկոլոգիական, հոգեբուժական դիսպանսերներից, տարածքային ոստիկանության բաժնում հաշվառման մեջ չլինելու վերաբերյալ, ծննդյան վկայականի պատճենը` 2 օրինակ, միջնակարգ կրթության վկայականը և, առկայության դեպքում` երաժշտական կրթության կամ մարզական կարգերի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև որդուն ուսման ուղարկելու վերաբերյալ ծնողների համաձայնագիրը և սոցիալական քարտը:
Անձնագիրը, միջնակարգ կրթության վկայականը և զինգրքույկը դիմորդն անձամբ է ներկայացնում` կենտրոնական ընդունող հանձնաժողովին ներկայանալու օրը: Զինծառայողների փաստաթղթերը ձևակերպվում են զորամասերում` ըստ ՀՀ ՊՆ համապատասխան հրահանգների: Ընդունելության քննություններն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության «Միասնական» քննակարգով` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից: Դիմորդները «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից քննությունը հանձնում են Ռազմական ինստիտուտում, իսկ «Հայոց լեզու» առարկայի գնահատականը վերցվում է դպրոցի ավարտական քննության գնահատականը:
Ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումն իրականացվում է ՀՀ ՊՆ ընդունելության հանձնաժողովի նիստում. յուրաքանչյուր դիմորդի հետ անցկացվում է հարցազրույց` գործնական հատկանիշները, կազմակերպչական ունակությունները, հաստատակամությունը, կատարողական կարգապահությունը, պահանջկոտությունը, բարոյահոգեբանական հատկանիշները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքը և այլ հատկանիշներ կամ ունակություններ հայտնաբերելու, պարզորոշելու նպատակով: