ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
27 Ապրիլի 2015
Ուսումնական գործընթաց
ՀՀ ՊՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1) Բարձրագույն ռազմամասնագիտական և քաղաքացիական կրթությամբ (բակալավրի և մագիստրոսի աստիճանով) մասնագետների պատրաստում,
2) «կապիտան», «մայոր», «փոխգնդապետ» հաստիքապաշտոնային կոչումներով կադրերի վերապատրաստում, որակավորման բարձրացում,
3) ՀՀ զինված ուժերի սպայական կադրերի մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով դասընթացների կազմակերպում ու անցկացում,
4) ՀՀ պաշտպանունակության ամրապնդման, ռազմական կրթության կատարելագործմանն ուղղված հիմնարար, հետազոտական և կիրառական գիտական աշխատանքների կազմակերպում ու իրականացում,
5) ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու համար երիտասարդների ռազմամասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպում և անցկացում,
6) ՀՀ զինված ուժերի միավորումներին, զորամասերին և ստորաբաժանումներին անհրաժեշտ գիտամեթոդական օգնության ցուցաբերում,
7) գիտական աշխատությունների, ուսումնական ձեռնարկների, պարբերականների, տեղեկատու նյութերի, ուսումնամեթոդական գրականության նախապատրաստում և ներկայացում հրատարակման,
8) գիտաժողովների կազմակերպում և անցկացում:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանն իր առաքելության իրականացման ճանապարհին ամեն տարի կատարելագործում է ուսումնական գործընթացը՝ ՀՀ զինված ուժերի համար բարձրորակ սպայական կադրեր պատրաստելու նպատակով:
Ուսումնադաստիարակչական գործընթացում ընդգրկված են գիտությունների թեկնածուներ և դոցենտներ, ռազմական գործի բարձր մասնագիտական պատրաստությամբ դասախոսներ: Ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ՀՀ բուհերից բացի, մասնագիտական վերապատրաստում և որակավորում անցնելու հնարավորություն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում:
Բոլոր տեսակի պարապմունքների համար Ռազմական համալսարանում ստեղծված է ժամանակակից ուսումնանյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն է ընձեռում պարապմունքներն անցկացնել հետաքրքիր, մեթոդական և մասնագիտական պատշաճ մակարդակով: Յուրաքանչյուր ուսումնական դասակ ունի իրեն ամրագրված և մասնագիտական ուղղվածությանը համապատասխան դիդակտիկ նյութերով կահավորված լսարան:
Մասնագիտացված ամբիոններում գործում են նաև հատուկ լսարան-լաբորատորիաներ:
Ռազմական համալսարանի օտար լեզուների ժամանակակից լսարաններում գործող խմբակների լավագույն մասնակիցները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակել Հունաստանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ռազմաուսումնական հաստատություններում:
Ռազմական արվեստի յուրացման ընթացքը կուրսանտներն անցնում են զորավարժարաններում և ուսումնական կենտրոններում՝ ճամբարային ելքերի ժամանակ:

1. ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
Հիմնական մասնագիտական կրթություն
Մասնագիտությունները՝
- մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,
- հրետանային ստորաբաժանումների կառավարում,
- հետախուզական ստորաբաժանումների կառավարում,
- ինժեներական ստորաբաժանումների կառավարում,
- տանկային ստորաբաժանումների կառավարում:
Որակավորումը՝
- ռազմական կառավարման բակալավր:
Ուսման տևողությունը 4 տարի է, ուսուցումը՝ հայեցի:
Հետախուզական, ինժեներական և տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ սովորելու նպատակով ունկնդիրներն ընտրվում են երրորդ կուրսից՝ մինչ այդ մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ երկու տարի ուսուցանվելուց հետո:
Լրացուցիչ կրթություն (մեկամյա սպայական դասընթացներ քաղաքացիական բուհերի շրջանավարտների համար)
Մասնագիտությունները՝
- մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,
- հրետանային ստորաբաժանումների կառավարում:
Որակավորումը՝
- ռազմական կառավարման բակալավր:
Ուսման տևողությունը 1 տարի է, ուսուցումը՝ հայեցի:
Ընդունելությունը՝ մրցութային ձևով (բուհերի շրջանավարտները ՌԻ-ում անցնում են բուժզննում, քննություն են հանձնում ֆիզիկական պատրաստությունից և անցնում մասնագիտական կողմնորոշման հարցազրույց):
Ուսուցման ձևը՝ առկա (անվճար՝ կրթաթոշակով): Ուսուցման ընթացքում ինստիտուտի կուրսանտներն ապահովվում են սննդով, հանդերձանքով, կացարաններով, ստանում կրթաթոշակ:
Ռազմական ինստիտուտի շրջանավարտները ստանում են ռազմական մասնագիտական կրթություն՝ ստանալով լեյտենանտի առաջին զինվորական կոչում և ռազմական կառավարման բակալավրի որակավորում, որից հետո վիճակահանությամբ ծառայության են նշանակվում ՀՀ Զինված ուժերում՝ դասակի հրամանատարի պաշտոնում:

2. ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
Մագիստրոսական կրթությունն իրականացվում է Հրամանատարաշտաբային դասըն-թացի ձևով, որի շրջանավարտները ստանում են ռազմական կառավարման մագիստրոսի որակավորում` միավորումների և զորամասերի կառավարում մասնագիտությամբ:
Ուսման տևողությունը 11 ամիս է, ուսուցումը՝ հայեցի:
Ուսուցման ձևը՝ առկա (անվճար):
Ընդունվել կարող են ռազմական կառավարման բակալավրի որակավորում ունեցող սպաները՝ մրցութային կարգով: Դիմորդները ՌԻ-ում հանձնում են քննություններ ընդհանուր մասնագիտական առարկաներից և ֆիզիկական պատրաստությունից, անցնում մասնագիտական կողմնորոշման հարցազրույց:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Շեշտը դնելով ռազմական բարեփոխումների արդի փուլում Զինված ուժերը որակյալ կադրերով և ռազմակրթական համակարգում ուսման շարունակականությունն ապահովելուն՝ Ռազմական համալսարանում գործում են սպայական կադրերի որակավորման բարձրացման դասընթացները (ՍԿՈԲԿ), որտեղ վաշտի (մարտկոցի), գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար և շտաբային սպա օղակի հաստիքները համալրող թեկնածուներն անցնում են որակավորման և մասնագիտական վերապատրաստման կարճաժամկետ (երկուսից մինչև հինգ ամիս տևողությամբ) դասընթացներ:
Իրականացվում է լրացուցիչ և շարունակական մասնագիտական կրթության պահանջարկի մշտական վերլուծություն՝ պահանջարկ ունեցող դասընթացների ցանկը բացահայտելու և դրանց մշակումն ապահովելու նպատակով:
Այս հաջողությունները պայմանավորված են նաև ակտիվ միջազգային կապերով, միջազգային փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ:
Ռազմական ինստիտուտում ավանդաբար կազմակերպվում են դասախոսական և կուրսանտական գիտական կոնֆերանսներ, թեմատիկ և մեթոդական գիտաժողովներ, որտեղ զեկուցումներով հանդես են գալիս նաև համագործակից բուհերի ներկայացուցիչները:
Ռազմական ինստիտուտի կառուցվածքում գործում են երեք ֆակուլտետներ՝ մոտոհրաձգային, հրետանային և հրամանատարաշտաբային, երեք առանձին ամբիոններ (Համագիտական և ինժեներական առարկաների ամբիոն, Հասարակագիտական առարկաների և լեզուների ամբիոն, Ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոն), կուրսանտական գումարտակներ, ուսումնական գործընթացի ապահովման գումարտակ, որոնք հանդիսանում են ինստիտուտի ուսումնամեթոդական, գիտական և դաստիարակչական աշխատանքների իրականացման հիմնական ստորաբաժանումները:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կրթությունն իրականացվում է.
կրտսեր սպայական կազմի կրթության փուլում ռազմական կառավարման բակալավրի որակավորմամբ` մոտոհրաձգային, հրետանային, տանկային, հետախուզական և ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ դասակների-վաշտերի հրամանատարների պատրաստումը չորսամյա կրթական ծրագրերով` հանրակրթական դպրոցները, վարժարաններն ավարտածների, և մեկամյա սպայական կրթական ծրագրերով` բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտածների համար,
ավագ սպայական կազմի կրթության փուլում` ռազմական կառավարման մագիստրոսի որակավորմամբ` միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտությամբ գնդերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստումը /իրականացվում է Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում/:
Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմավորման համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 2011 թվականի օգոստոսի 24-ին հաստատված` հրամանատարաշտաբային դասընթացների կազմակերպման աշխատանքային պլանը:
Հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկը տրվել է 2013-14 ուսումնական տարվանից, և ներկա դրությամբ զինված ուժեր թողարկվել է թվով 39 սպա:
Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական առարկաների ամբիոնները:
Հրամանատարաշտաբային ֆակուլտետում իրականացվող դասընթացների տևողությունը 11 ամիս է, որի ընթացքում ունկնդիրները ուսումնասիրում են միջազգային և ազգային անվտանգության, առաջնորդման և կառավարման ու ռազմական մասնագիտության կրթաբլոկների առարկաները: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում ազգային և տարածաշրջանային անվտանգություն, օպերատիվ արվեստ, ընդհանուր մարտավարություն, շտաբների ծառայությունը մարտական պայմաններում, առաջնորդում և կառավարում առարկաներին, որոնց հատկացված է ուսումնական ծրագրի ժամաքանակի հիմնական մասը: Ունկնդիրները ուսումնառության ընթացքում մասնակցում են ԶՈՒ ԳՇ-ի պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժություններին, դասընթացները ավարտում են պետական ավարտական քննություններով և մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչության և հատկապես Ռազմական համալսարանի անձնակազմի համար մեծ իրադարձություն է Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը, որը մեզ հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել և անցկացնել սպայական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, այլև ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ նախադրյալներ: