ԲԱԺԻՆՆԵՐ
Կրծքանշաններ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
30 Ապրիլի 2015
Քաջարի մարտիկ
1. ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ բարձր ցուցանիշների հասած ավագները, սերժանտները, կուրսանտներն ու շարքայինները, պարտադիր զինծառայության ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները:
2. ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգևատրման ներկայացնում են զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները:
3. ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում:

Հայոց բանակի գերազանցիկ
1. ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստությունից գերազանց առաջադիմություն ունեցող, ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ բարձր ցուցանիշների հասած ավագները, սերժանտները, կուրսանտներն ու շարքայինները:
2. ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով պարգևատրման ներկայացնում են զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները:
3. ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Քաջարի մարտիկ» կրծքանշանից հետո:
Լավագույն զինվոր-մարզիկ
1. ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման, ֆիզիկական պատրաստության ուղղությամբ բարձր ցուցանիշների հասած ավագները, սերժանտները, կուրսանտներն ու շարքայինները:
2. ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով պարգևատրման ներկայացնում են զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները:
3. ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանից հետո: