ԲԱԺԻՆՆԵՐ
Շքանշաններ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
30 Ապրիլի 2015
«Հայաստանի ազգային հերոս»
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:

«Հայաստանի ազգային հերոս» կոչման արժանացել են`

Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը- 28.07.1994թ.
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը-11.10.1994թ.
Ալեք Մանուկյանը- 14.10.1994թ.
Մովսես Գեւորգի Գորգիսյանը- 20.09.1996թ.
Գեղազնիկ Արմենակի Միքայելյանը-20.09.1996թ.
Մոնթե Չարլզի Մելքոնյանը- 20.09.1996թ.
Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը- 20.09.1996թ.
Վիտյա Վորոշի Այվազյանը- 20.09.1996թ.
Ջիվան Զավենի Աբրահամյանը- 20.09.1996թ.
Յուրա Վաղարշակի Պողոսյանը- 20.09.1996թ.
Կարեն Սերոμի Դեմիրճյանը-27.12.1999թ.
Վազգեն Զավենի Սարգսյանը- 27.12.1999թ.
Քըրք Քրքորյանը-27.05.2004թ.
Շառլ Ազնավուրը- 27.05.2004թ.
Նիկոլայ Իվանի Ռիժկովը- 05.12.2008թ.
Մարտական խաչ շքանշան
Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան`

1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան.
2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան:

Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո:
Պատվո շքանշան
Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական եւ հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Մարտական խաչ շքանշանից հետո:
«Տիգրան Մեծ» շքանշան
«Տիգրան Մեծ» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

«Տիգրան Մեծ» շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը:

«Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:
«Վարդան Մամիկոնյան» շքանշան
«Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաեւ բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

«Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Տիգրան Մեծ» շքանշանից հետո: