ԲԱԺԻՆՆԵՐ
Մեդալներ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
30 Ապրիլի 2015
Արիության մեդալ
Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից հետո:
Մարտական ծառայության մեդալ
Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Արիության մեդալից հետո:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` շքանշաններից հետո, Մարտական ծառայության մեդալի դեպքում` դրանից հետո:

ՊՆ մեդալ՝ ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալ
«Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. օգոստոսի 13-ից: (ՀՀ ՊՆ 13.08.2001թ. N 608 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» մեդալը քառաստիճան է և ըստ I-IV աստիճանակարգի` շնորհվում է ՀՀ զինված ուժերում 5, 10, 15, 20 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին:

2. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները` ՊՆ կադրերի վարչության միջոցով ներկայացումները հասցեագրելով կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» մեդալով չեն կարող պարգևատրվել «նկատողություն», «խիստ նկատողություն», «ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն», կոչման ցածրացում, տույժ ստացած սպաները և ենթասպաները, ինչպես նաև նախկինում «Ծառայողական անհամապատասխանությամբ» զորացրված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, նախկինում աստիճանազրկված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, կարգապահական տույժ ունեցող սպաներն ու ենթասպաները, ծառայության ընթացքում դատապարտված, այդ թվում` ազատազրկման հետ չկապված պայմանական պատիժ կրող սպաներն ու ենթասպաները:

4. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

5. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

6. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` ՀՀ Մարտական ծառայության մեդալից հետո:
ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ
«Մարշալ Բաղրամյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 1997թ. մայիսի 11-ից:

1. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվում են. Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, Աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմահայրենասիրական ոգով դաստիարակությանը, ՀՀ ազգային բանակի գեներալները և սպաները, շարքայինները և սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին:

2. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է ՀՀ ՊՆ, պատերազմի և աշխատանքի վետերանների միության խորհրդի և «Մարշալ Բաղրամյան» ֆոնդի նախագահության կողմից:

3. Պարգևատրումը մեդալով կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, ՀՀ Մարտական ծառայության մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով կարող են պարգևատրվել ԱՊՀ և այլ երկրների Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և զինծառայողներ:
ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ
«Անդրանիկ Օզանյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից:

1. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Մարշալ Բաղրամյան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:
ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ
«Դրաստամատ Կանայան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից:

1. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրեվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Անդրանիկ Օզանյան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:
ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ
«Գարեգին Նժդեհ» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից:

1. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Դրաստամատ Կանայան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ
«Վազգեն Սարգսյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2002թ. սեպտեմբերի 12-ից:

1. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային զորամիավորումների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՀՀ ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Գարեգին Նժդեհ» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:
ՀՀ զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալ
«Նելսոն Ստեփանյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2010թ. հուլիսի 27-ից:

1. ՀՀ ԶՈՒ «Նելսոն Ստեփանյան» մեդալով պարգևատրվում են.
Ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն, ՀՀ ԶՈՒ մարտունակության ամրապնդման, կայացման և հզորացման գործում զգալի ավանդ ներդրած, մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում լավագույն արդյունքներ ցուցաբերած ՀՀ ԶՈՒ գեներալները, սպաները, ենթասպաները և հատուկ քաղծառայողները, ինչպես նաև ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների զինված ուժերի զորամասերում ծառայություն անցած գեներալները, սպաները, ենթասպաները և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները:
2. ՀՀ զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
3. «Նելսոն Ստեփանյան» մեդալով պարգևատրման ներկայացնում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը:
4. ՀՀ զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:
5. ՀՀ զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Ծովակալ Հ. Ա. Իսակով» մեդալից առաջ:
ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալ
«Ծովակալ Իսակով» մեդալի Կանոնադրությունը գործում է 2004թ. օգոստոսի 27-ից:

1. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Վազգեն Սարգսյան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:
ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալ
1. ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալը երկաստիճան է և, ըստ սահմանված I, II աստիճանակարգի շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին:
2. ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն կատարող այն զորամիավորումների և զորամասերի պայմանագրային կազմի զինծառայողները, ովքեր մարտական հերթապահություն են իրականացրել համապատասխանաբար 3 («Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճան) և 6 («Մարտական հերթապահության համար» 2-րդ աստիճան) տարի ժամկետով:
3. ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով պարգևատրումը կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
4. ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով պարգևատրման ներկայացնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը:
5. ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին կամ 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրման ժամանակ տրվում է համապատասխան վկայական:
6. ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին կամ 2-րդ աստիճանի մեդալով հետմահու պարգևատրման դեպքում մեդալը և վկայականը տրվում են հանգուցյալի ընտանիքի անդամներին: