ԲԱԺԻՆՆԵՐ
Շառլ Ազնավուր
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
6 Հուլիսի 2015
Շառլ Ազնավուր
Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում: Աշխարհահռչակ երգիչ, դերասան։ Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի, նկարահանվել է 60 ֆիլմերում, վաճառվել է նրա ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ։ Մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա Քեզ համար Հայաստան, Նրանք ընկան (Ցեղասպանության 60-ամյակին), Ինքնակենսագրություն երգերը։ 1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է §Ազնավուրը Հայաստանին¦ բարեգործական հիմնադրամը։ 2009թ. մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է և Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը: ՀՀ պատվավոր դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՈ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել ՀՀ-ում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւների։ ՀՀ քաղաքացի (26.12.2008): Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ Պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Հայաստանի Ազգային Հերոս (27.05.2004): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: