ԲԱԺԻՆՆԵՐ
Մովսես Գորգիսյան
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
6 Հուլիսի 2015
Մովսես Գորգիսյան
Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին ք. Երեւան: 1984թ. ավար­տել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկա­վար­ժ­ական ինս­տի­տուտի մշակույ­թի ֆակուլտետի ռեժի­սու­րայի բաժինը: 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում: 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ եւ նրա ՙ«Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր: 1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ: 1989թ. «Անկախ­ության բանակի» հիմնադիրներից: 1989թ.-ից հան­դես է եկել Հայոց անկախ պետականության վերա­կանգն­մանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով: Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտ­պա­նել է արցախահայու­թյան արդարացի պահանջը: 1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի` Նախիջեւանին սահման­ա­մերձ գոտում. ադրբեջան­ական զինյալներն իշխող բարձուն­քից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակա­վայրերը: Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատ­ներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք: Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց: Թաղված է Ծիծեռնա­կ­աբերդում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: