ԲԱԺԻՆՆԵՐ
Գեղազնիկ Միքայելյան
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
6 Հուլիսի 2015
Գեղազնիկ Միքայելյան
Ծնվել է 1951թ. նոյեմբերի 16-ին գ. Լեռնարոտ (Աշտարակի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև` ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ եւ ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ: Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյենբերյանի (Ոսկեպար), Իջեւանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երեւանում։ Թաղված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում: Ծագումով Սասունի Գելիեգուզան գյուղից էր: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: