ԲԱԺԻՆՆԵՐ
Ջիվան Աբրահամյան
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
6 Հուլիսի 2015
Ջիվան Աբրահամյան
Ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին ք. Երեւան: Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում` Աֆղանստանում եւ պարգեւատրվել ՙԱրիության՚ մեդալով: ՀՀ ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար: Ակտիվորեն մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի եւ ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: 1991թ. ամռանը մեկնել է Շահումյան: Խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը մտավ Բուզլուխ եւ Մանաշիդ: Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը` չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետեւ վախենում էր Բուզլուխի եւ Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից: Ջիվանը դիրքից դիրք եւ զինվորից զինվոր անցնելով զեկավարում էր մարտը: Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանցիներին: Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը եւ Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ եւ Էրքեջ ձգվող Ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը: Նա ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն: Նպատակ ունենալով գրավել բարձունքը` թշնամին հարձակման անցավ: 1991թ. հուլիսի 20-ին Ջ. Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի եւ Վարդան Տերտերյանի հետ ընդունեցին իրենց կյանքի վերջին մարտը: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996):