ԲԱԺԻՆՆԵՐ
«Դիտակետ» ծրագրի ընդհանուր դրույթներ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
28 Հունիսի 2017
«Դիտակետը» ՀՀ ՊՆ նոր նախագիծ է, որի շրջանակում ուսումնասիրվելու են զինվորական ծառայության հետ կապված ամենատարբեր խնդիրներ՝ զորացրված զինծառայողների կարծիքի ուսումնասիրման միջոցով։ Հետազոտությունն իրականացվելու է ժամկետային զինծառայողների զորացրումից հետո՝ ամբողջ հանրապետության տարածքում։
Որպես ծրագիրն իրականացնող կազմակերպություն ընտրվել է «Այ Փի Էս Սի» ընկերությունը, որի մասնագետների կողմից մշակվել է ծրագրային ապահովման հատուկ համակարգ։
«Դիտակետը» հնարավորություն է ընձեռում վերհանել ծառայության ընթացքում զինծառայողի կողմից արձանագրված հիմնական բացթողումները, գնահատել զորամասերի գույքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի և բուժօգնության որակը, բացահայտել քաղաքացիականից զինվորական կյանքի անցնելու փուլի խնդիրները և դրանց հնարավոր նոր լուծումները։
Ուսումնասիրության շնորհիվ հնարավոր կդառնա նպատակային ու հստակ մեխանիզմներ մշակել՝ արձանագրված խնդիրները վերացնելու ուղղությամբ։
Հետազոտությունն իրականացվելու է տարեկան 2 անգամ։