ԲԱԺԻՆՆԵՐ
Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման հսկողություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
3 Հուլիսի 2015
Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի նկատմամբ միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով: Այդ նպատակով ընդունված մի շարք իրավական ակտերով սահմանվում է մի մեխանիզմ, որն էլ կոչված է ապահովել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը, արտահանումը, տարանցիկ փոխադրումը, ինչպես նաև այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ հսկողությունը: Իր էությամբ լինելով բազմաշերտ գործընթաց, հսկողության մեխանիզմը մի կողմից բարենպաստ պայմաններ է ստեղծում ազգային անվտանգության շահերն ու միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու համար, մյուս կողմից էլ պայմաններ է ստեղծում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց համար իրենց գործունեությունն առանց ավելորդ միջամտությունների իրականացման համար: Այստեղ դուք կարող եք մանրամասն տեղեկատվություն ստանալ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այդ արտադրանքի նկատմամբ առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման, հսկվող ապրանքների ցանկերի, ձեզ հուզող այլ հարցերի մասին:

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ԼԻՑԵՆԶԻԱ

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 12-ի թիվ 1308-Ն որոշման համապատասխան, այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք նախատեսում են զբաղվել ռազմական նշանակության արտադրանքի արտահանմամբ, ներմուծմամբ, տարանցիկ փոխադրմամբ, ինչպես նաև այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեությամբ, այդ գործունեությունը կարող են իրականացնել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալուց հետո: Լիցենզիա ստանալու համար նշված անձինք պետք է բավարարեն ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 12-ի թիվ 1308-Ն որոշմամբ սահմանված մի շարք պահանջներ: Լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ՀՀ կառավարության 1308-Ն որոշմամբ նախատեսված փատաթղթերը` հայտի հետ միասին, ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարություն: Լիցենզավորման հայտերը ընդունում է լիցենզավորման հանձնաժողովի քարտուղար, ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի աշխատակազմի ղեկավար Կամո Սողոմոնյանը:: Հեռ.՝ 294486:

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Լիցենզավորված անձինք, նախքան ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը, արտահանումը, տարանցիկ փոխադրումը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագրի կնքումը պարտավոր են ստանալ ՀՀ պաշտպանության նախարարության եզրակացությունը` նշված գործարքների` միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության շահերին համապատասխանելու վերաբերյալ: Եզրակացությունը ստանալու համար լիցենզավորված անձը, գործարքի նախատեսված ժամկետից առնվազն 15 աշխատանքային օր առաջ, պետք է ՀՀ կառավարության 1308-Ն որոշմամբ նախատեսված փաստաթղթերը ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարություն: