ԲԱԺԻՆՆԵՐ
Հասարակական ներգրավվածություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
6 Հուլիսի 2015
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Զինված ուժեր-հասարակություն կապն իրականացնում է հասարակության ամենատարբեր շերտերի` հանրակրթական դպրոցների աշակերտության, ուսանողական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի, ՀՀ ստեղծագործական միությունների, գիտության և մշակույթի` հասարակական ակտիվ պահվածքի տեր գործիչների, ՊՆ հետ համագործակցող շուրջ 75 հասարակական կազմակերպությունների, գիտական, կրթամշակութային ու քարոզչական տարբեր կենտրոնների, արհեստակցական միությունների, և այլ կազմակերպությունների:

Մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, ճանաչողական և կրթական համատեղ ծրագրերի իրականացմանը, բանակային կյանքին երիտասարդության հասարակական մասնակցությանը:

Հասարակական ներգրավվածության ասպարեզում մեծ տեղ է հատկացվում ռազմահայրենասիրական միջոցառումներին հասարակական և քաղաքական կազմակերպությունների մասնակցությանը և դրա լուսաբանմանը ՊՆ ու այլ լրատվամիջոցներով:

Շարունակական բնույթ են կրում հատկապես Երկրապահ կամավորականների միության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցներին, զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքի անդամներին միավորող հասարակական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ում և ԼՂՀ-ում ռազմահայրենասիրական միջոցառումներ, ուխտագնացություններ և հայրենաճանաչողական արշավներ կազմակերպող հասարակական, քաղաքական և ուսանողական կազմակերպություններին:

Պաշտպանության նախարարության ու հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ ծրագրերի իրականացումը շարունակական գործընթաց է և ՊՆ հետ համագործակցել ցանկացող ՀԿ-ների գրանցման հարցաթերթիկը և ՊՆ աջակցությամբ ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի ներկայացման և հաշվետվությունների կարգը տեղադրված են ՀՀ ՊՆ պաշտոնական ինտերնետային կայքում:

2009 թվականից կազմակերպական համակողմանի աջակցություն է ցուցաբերվում զորակոչի օրինականության` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հովանու ներքո հասարակական կազմակերպությունների իրականացրած մոնիթորինգին, պարբերաբար կազմակերպվում են բանակային տարբեր խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքի հարցումներ:

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶ

Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքի բարելավաման ասպարեզում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող աշխատանքները կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի հմ. 532 որոշմամբ:

ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարների 2008 թվականի դեկտեմբերի 19-ի «ՀՀ զինված ուժերի զորամասերի և հանրակրթական դպրոցների միջև կապերն ամրապնդելու, դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարելավելու մասին» հմ. 1606 համատեղ հրամանով հաստատվել է ՀՀ ՊՆ համակարգի զորամասերին հանրակրթական դպրոցների կցագրման ցանկը:

Սովորողների հետ նախնական զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված դաշտային պարապմունքների և սովորողների նախազորակոչային ու ռազմահայրենասիրական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ՀՀ վարչատարածքային միավորներում գործող ուսումնական հաստատությունները ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2009 թվականի մայիսին կցվել են ՊՆ համակարգի զորամասերին և ՀՀ տարածքային զինկոմիսարիատներին:

2010 թվականին մարտական ուսուցման պարզեցված ծրագրով զորավարժարաններում հանրապետության բոլոր մարզերում գործնական, այդ թվում նաև կրակային պատրաստության պարապմունքներին մասնակցել են 17557 աշակերտներ, իսկ բանակային ուսումնական կենտրոններում և զորավարժարաններում կազմակերպված «Հայրենյաց պաշտպան» և «Կորյուն» ռազմամարզական խաղերին` հանրապետության 997 հանրակրթական դպրոցների ավելի քան 25000 դպրոցականներ:

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների ու ՀՀ ոստիկանության պետի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի «ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների նախազորակոչային պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքը բարելավելու ծրագիրը հաստատելու մասին» հմ. 665 Ա/Ք համատեղ հրամանով հաստատվել է համատեղ իրականացվելիք աշխատանքների ծրագիրը, որի իրականացումը հանձնարարվել է նույն հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին: Վերջինիս կազմում ընդգրկված են ՀՀ ՊՆ և ԿԳՆ երեքական և ՀՀ արտակարգ իրավիճակների, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության երկուական ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն տարի մեծ աջակցություն է ցուցաբերում հանրակրթական դպրոցների ռազմագիտության դասասենյակների կահավորմանը և ուսումնանյութական բազայի հարստացմանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությանն անհատույց հատկացնում ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության հրատարակած շուրջ 3500 միավոր ռազմահայրենասիրական բովանդակության գրականություն և ֆիլմերի խտասկավառակներ: Այս նպատակով ՀՀ զինվորական կոմիսարիատի և ՀՀ ԿԳՆ հետ համատեղ նույնաբնույթ օժանդակություն է ցուցաբերվել նաև հանրապետությունում ՆԶՊ առարկայի դասավանդման 40 հենակետային դպրոցներին:

Միայն 2010 թվականին ՀՀ ՊՆ աջակցությամբ ընթացքում կահավորվել են հանրակրթական դպրոցների «Ռազմագիտություն» առարկային 39 դասասենյակներ, ուսումնական զենքի և զինամթերքի պահպանման 14 սենյակներ (925), իսկ ուսումնական զենք ունեցող դպրոցների թիվն ավելացել է ևս 146-ով և դարձել 646, կրակային պատրաստության «Մենամարտ» վարժասարք է հատկացվել 7 հանրակրթական դպրոցների:

Յուրաքանչյուր տարի «Գիտելիքի օրը» համակարգվում է հանրակրթական դպրոցներում «Արիության դասերի» անցկացումը, իսկ ավագ դասարաններում և ՀՀ զինված ուժերում կազմակերպվում են ռազմահայրենասիրական թեմաներով լավագույն շարադրության հանրապետական ու համաբանակային մրցույթներ, լավագույն աշխատանքների հեղինակները խրախուսվում ՀՀ ՊՆ և ԿԳՆ պատվոգրերով ու արժեքավոր նվերներով:

Լուրջ ուշադրություն է դարձվում ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության հետ համագործակցության ընդլայնմանը, համատեղ իրականացվող ռազմաուսումնական ծրագրերի ցանկի ընդլայնմանն ու ՀՀ մարզերում ՊՄՏԸ կառույցների վերաբացմանը, նրանց շենքային և ուսումնանյութական հնարավորությունների բարելավմանը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ

Բացի հանրակրթական ոլորտում ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների ու ՀՀ ոստիկանության հետ աշխատանքները, հասարակական ներգրավվածության ասպարեզում ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր տարի ռազմահայրենասիրական, կրթադաստիարակչական և հայրենաճանաչողական մի շարք համատեղ ծրագրեր է իրականացնում նաև ՀՀ տարածքային կառավարման, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության նախարարությունների հետ: