ԲԱԺԻՆՆԵՐ
Համագործակցություն հասարակական կազմակերպությունների հետ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
6 Հուլիսի 2015
ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցել ցանկացող հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության ճշտում և հ/կ-ների հաշվառում

Սույն հարցաթերթիկը կարող են լրացնել ՀՀ ՊՆ հետ համագործակցել ցանկացող, ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունները: Գրանցման հարցաթերթիկի օրինակը հնարավոր է գտնել ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում www.mil.am կամ ստանալ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունից:

Հարցաթերթիկը լրացնել էլեկտրոնային տարբերակով և կցել պահանջվող բոլոր փաստաթղթերը, այլապես այն կհամարվի թերի և կվերադարձվի Ձեզ:

Հարցաթերթիկն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր վարչություն:
Խնդրվում է ներկայացնել անձամբ կամ ուղարկել փոստով,Երևան, Բագրևանդի 5:
Հարցաթերթիկի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև հ/կ կանոնադրության և գրանցման (վերագրանցման) պետռեգիստրի
վկայականի պատճենները:

Հավելյալ տեղեկատվության և ճշտումների համար կարող եք զանգահարել ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 010-29-44-29, 093-18-15-14 Վ. Մինասյան