ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
17 Ապրիլի 2015
Մովսես Հրանտի Հակոբյան
գեներալ-լեյտենանտ
Ծնվել է 1965թ. փետրվարի 4-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ալմա-Աթայի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանում: 1986-87թթ. ծառայել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի 553-րդ մոտոհրաձգային գնդում, 1987-88թթ.` Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ 40-րդ բանակում:
1992-94թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
1992-1999թթ. Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ, եղել է Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:
1999թ. սեպտեմբերին նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, 2000թ. փետրվարին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ:
2000թ. մարտի 14-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2001թ. օգոստոսից 2002թ. հունիսը սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:
2003թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրին:
2002թ. հունիսին ստանձնել է ՀՀ ՊՆ խորհրդականի, 2003թ. հուլիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:
2007թ. մայիսին նշանակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար:
2007թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
2015թ. հունիսի 15-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնից:
2015թ. հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
2016թ. մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետ:
2016թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
2002թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Մովսես Հրանտի Հակոբյանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով:
Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ սատիճանի, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Սուրբ Վարդան Մամիկոնյան», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ և ԼՂՀ մի շարք պետական ու գերատեսչական այլ մեդալներով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: