ԲԱԺԻՆՆԵՐ
Ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժին
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
6 Հունիսի 2015
Բաժնի մասին
Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության ընդհանուր խնդիրները լուծելու համար 1996թ. ստեղծվել է ՀՀ ՊՆ ֆիզիկական պատրաստության բաժինը, որը 2014թ. վերահայտավորումից հետո վերանվանվեց որպես ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժին: Կազմավորման օրվանից ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, ներկայումս՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Զինված ուժերում ֆիզիկական պատրաստության և սպորտի աշխատանքների կազմակերպումը ապահովում է ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժինը: Բաժնի նպատակներն ու գործառույթներն են՝ Զինծառայողների ֆիզպատրաստության մակարդակի բարձրացումը և առողջության ամրապնդումը, ֆիզպատրաստության նյութատեխնիկական բազայի ստեղծումը, զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ֆիզիկական պատրաստության պետերի հավաքների կազմակերպումը և նրանց մասնագիտական գիտելիքների բարձրացումը, զորքերում ֆիզիկական պատրաստության և սպորտ-մասսայական միջոցառումների կազմակերպման նկատմամբ հսկողությունը, պլանային և անսպասելի ստուգումների կազմակերպումը, ցուցադրական և մեթոդական պարապմունքների միջոցով զորամասերին գործնական և մեթոդական օգնության ցուցաբերումը, մարզաբազաների կառուցման, վերանորոգման և շահագործման վերահսկողությունը, մասնակցությունը ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության և ավարտական քննություններին, ֆիզիկական պատրաստության զարգացման նոր մեթոդների և համապատասխան նորմատիվների մշակումը, Ռազմական Սպորտի Միջազգային և ԱՊՀ երկրների ռազմամարզական խորհուրդների հետ համագործակցությունը և այլն: Բաժինը զորամասերին ապահովում է համապատասխան մարզագույքով, շինանյութերով, մարզական կառույցների կառուցման գծագրերով և գրականությամբ: ՀՀ զինված ուժերի անձնակազմի ֆիզիկական պատրաստության գործնական պարապմունքների համար 1996թ.-ից ի վեր կառուցվել, կահավորվել և շահագործվել է 30 տիպային մարզահրապարակ, 44 ոչ տիպային մարզահրապարակ, 24 տիպային արգելագոտի, 1 ոչ տիպային արգելագոտի, 10 ձեռնամարտի հրապարակ, 16 մարզադահլիճ, 47 ֆուտբոլի դաշտ, 68 վոլեյբոլի հրապարակ, 25 բասկետբոլի հրապարակ և այլն: Դրանք մշտապես նորոգվում և համալրվում են: Ներկայումս ՀՀ ՊՆ զորամասերը հիմնականում ապահովված են պարապմունքները լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ մարզակառույցներով: Բաժնի կողմից ֆիզիկական պատրաստության պետերի և ստորաբաժանումների հրամանատարների համար հրատարակվել են՝ “Օգնություն ֆիզպատրաստության պարապմունքի ղեկավարին”, “Ձեռնամարտի”, “Ֆիզպատրաստության և սպորտի պետերի” և “ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության” մեթոդական ձեռնարկները, ռազմամարզական դասակարգման մարզիկ զինծառայողներին և մրցավարներին կարգեր շնորհելու համակարգը: Տպագրության կհանձնվեն նաև “ՀՀ զինված ուժերում մարզական խաղերից, ռազմամարզական և մենապայքարային մարզաձևերից մրցումների կազմակերպման” և “Վնասվածքների կանխարգելումը” ձեռնարկները: Սպորտ-մասսայական միջոցառումներն ընդունվում են որպես մարզական խաղերի առաջնություններ կամ սպարտակիադայի անցկացում, սակայն դրանք սպորտ-մասսայական միջոցառումների միայն մի մասն են կազմում: Նշված միջոցառումները ներառում են դահուկավազքերը, կրոսավազքերը, երթարշավները և այլ ռազմակիրառական ձևեր: Համագործակցելով ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և պետական կոմիտեի և ազգային ֆեդերացիաների հետ՝ ՀՀ ՊՆ մասնագետները կմասնակցեն տարբեր մրցավարական սեմինարների: Համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու դեպքում կստանան մրցավարական կարգեր, ինչը կնպաստի մարզական միջոցառումներն էլ ավելի որակյալ անցկացնելուն: Մարզիկ զինծառայողներին մարզական կարգեր շնորհելու կարգը գործածության մեջ դնելով՝ բարձրացել է զինծառայողների ձգտումը դեպի ֆիզիկական պատրաստությունը: Կազմակերպվում են ՀՀ ԶՈՒ համաբանակային սպարտակիադաներ, որը անցկացվում է 3 փուլով: ՀՀ ԶՈՒ համաբանակային սպարտակիադայի միայն եզրափակիչ փուլերին մասնակցում են մոտ 600 մարզիկ զինծառայողներ: ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և պետական կոմիտեի հետ համատեղ պարբերաբար կազմակերպվում են նախազինակոչային և զինակոչային երեխաների դպրոցականների ռազմամարզական խաղեր, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպվում են ռազմամարզական վարժարանների սպարտակիադան և այլ առաջնություններ ու մրցումներ: ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների միջև անցկացվում են բազմազան առաջնություններ: ՀՀ ԶՈՒ հավաքական թիմը մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների և CISM (Միջազգային ռազմական մարզական խորհուրդ) զինված ուժերի սպարտակիադաներին, առանձին մարզաձևերից առաջնություններին և միշտ վերադառնում է մեծաթիվ մեդալներով: Վերջին տարիների փայլուն ձեռքբերումներից են` 2013թ. ՀՀ ՊՆ ըմբշամարտի հավաքական թիմը մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացած զինվորականների ըմբշամարտի աշխարհի 28-րդ առաջնությանը և հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում նվաճեց մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալներ և թիմային հաշվարկով գրավեց չորրորդ տեղը, իսկ ազատ ոճում` մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներով թիմային հաշվարկում գրավեց վեցերորդ տեղը: ԱՄՆ-ում Միջազգային ռազմական մարզական խորհրդի (CISM) կողմից կազմակերպված զինվորականների ըմբշամարտի աշխարհի 29-րդ առաջնության ընթացքում մեր թիմը թիմային հաշվարկով գրավեց 3-րդ պատվավոր տեղը՝ նվաճելով 2 ոսկե մեդալ 66 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը, 74 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը, 1 արծաթե մեդալ՝ 65 կգ քաշային կարգում Նարեկ Սանոյանը, 4 բրոնզե մեդալ 59 կգ քաշային կարգում Ռոբերտ Կարապետյանը, 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը, 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը և 97 կգ քաշային կարգում Վիկտոր Կազիաշվիլին: 2015թ-ից ՊՆ ԲԿՄԱ-ի մարզիկ-զինծառայողները մասնակցում են հետևյալ միջազգային մրցաշարերին և նվաճել են` -սպորտային մարմնամարզություն աշխարհի գավաթի առաջնություն 24.03.15թ Քաթար` շարքային Արթուր Դավթյան (հենացատք) 1-ին տեղ և (նժույգ) 3-րդ տեղ, շարքային Արթուր Թովմասյան (օղակ) 2-րդ տեղ, - ըմբշամարտ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն 22.03-26.03.15թ շարքային Վոլոդյա Ֆրանգուլյան 61կգ 1-ին տեղ, շարքային Գրիգոր Գրիգորյան 2-րդ տեղ, -սամբոյի երիտասարդների Եվրոպայի առաջնություն 15.04-19.04.15թ. Սերբիա, Նովի-Սադ շարքային Էդիկ Պետրոսյան 90կգ 1-ին տեղ, շարքային Միշա Նազարյան 82կգ 2-րդ տեղ, -շախմատ միջազգային “Բաց փառատոն” 14.03-22.03.15թ. Հավայան կղզիներ՝ շարքային Հովհաննես Գաբուզյան 1-ին տեղ, - ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 10.03-18.03.15թ. Վրաստան շարքային Սմբատ Մարգարյան 56կգ 2-րդ տեղ, - կարատե “Կովկասի գավաթ” համառուսաստանյան առաջնություն 26.03-29.03.15թ. ք.Սոչի շարքային Էդգար Մինասյան՝ 2-րդ տեղ:
...
Բաժնի պետ
ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
գնդապետ