ԲԱԺԻՆՆԵՐ
Ստանդարտացման և չափագիտական բաժին
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Բաժնի մասին
Չափագիտական ծառայությունը ստեղծվել է 1992թ. հոկտեմբերի 1-ին: Ծառայության ստեղծման նպատակն է եղել զորքերի չափագիտական ապահովումը: Չափագիտական ծառայությունը 1996թ. վերանվանվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ստանդարտացման և չափագիտության բաժին: Այն ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանում է, որի խնդիրն է զորքերի չափագիտական ապահովումը: Բաժնի լիազորությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով: Բաժնի խնդիրներն ու գործառույթներն են` ՀՀ ԶՈՒ զորամասերի չափիչ միջոցների ստուգաչափումը, չափաբերումը և վերանորոգումը, այլ զորքերի և Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների չափագիտական ապահովվածության հարցերով մեթոդական ու գործնական օգնության ապահովումը, հայտնաբերում է շահագործվող չափիչ միջոցների կառուցվածքային և շահագործման թերությունները և մշակում նրանց վերացման առաջարկությունները, ստուգում է չափագիտական ապահովվածության վիճակը, ցուցաբերում է տեխնիկական օգնություն` նոր չափիչ տեխնիկայի յուրացման և կադրերի պատրաստման գործում, մասնակցում է նոր չափիչ միջոցների փորձարկումներին և նրանց փորձնական շահագործմանը, քննարկում է նոր ստանդարտները, հրահանգները, առաջարկությունները և չափիչ միջոցների ստուգաչափման ու վերանորոգման մեթոդական ցուցումների նախագծերը և տալիս է եզրակացություններ և այլն: Հայ-ռուսական պաշտպանական համագործակցության պայմանագրերի շրջանակներում` չափագետ-մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը կատարվում է ՌԴ ակադեմիաներում: Միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում յուրաքանչյուր տարի անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի չափագիտական ծառայությունների պետերի հավաք և համակարգող կոմիտեի նիստ: 2014թ. հոկտեմբերի 22-23-ին հերթական նիստն առաջին անգամ անցկացվել է ք. Երևանում:
...
Բաժնի պետ