ԲԱԺԻՆՆԵՐ
Ռազմատեղագրական բաժին
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Բաժնի մասին
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի ստեղծման ժամանակագրությունը. - 1992թ-ի սեպտեմբերի 3-ին ստեղծվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տեղագրական ծառայությունը, - 1993թ-ի սեպտեմբերի 1-ին ստեղծվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժինը: ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայության հիմնական խնդիրներն են. - զինված ուժերի մարտական պատրաստականության տեղագրագեոդեզիական ապահովումը, - մարտական գործողությունների տեղագրագեոդեզիական ապահովումը: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի և նրա ենթակա զորամասի կողմից 1992թ-ի նոյեմբեր ամսին գծագրվեցին և տպագրվեցին առաջին տեղագրական քարտեզները, պատրաստվեց տեղանքի առաջին մանրակերտը, որոնք օգտագործվեցին Հայաստանի տարածքների ազատագրման ժամանակ: Ռազմատեղագրական ծառայությունը մինչև 1998թ. հիմնականում համալրված էր ժամկետային զինծառայողներով և երկտարեցի սպաներով, որոնք, չնայած ոչ մասնագիտական պատրաստությանը, կատարում էին իրենց առջև դրված խնդիրները: 2000թ. սկսած ծառայությունը համալրվեց ՌԴ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ ավարտած մասնագետներով: 1992-2002թթ. տեղագրական քարտեզները կազմվում և գծագրվում էին ձեռքով: 2002թ. սկսած տեղագրական քարտեզները կազմվում և գծագրվում են համակարգչի օգնությամբ՝ օգտագործելով գերժամանակակից սարքավորումներ և հիմք ունենալով տիեզերալուսանկարները: Քարտեզագրության բնագավառում այս տարիների ամենամեծ ձեռքբերումը եղել է այն, որ քարտեզների ստեղծումը ձեռքի աշխատանքից վերջնականորեն անցնում է գծագրման աշխատանքների համակարգչային տարբերակի: Հատուկ գեոդեզիական ցանցի ստեղծման նպատակով տեղադրվել են գեոդեզիական հենանիշեր: Ձեռք են բերվել տիեզերալուսանկարներ, որոնց հիման վրա թարմացվում են տեղագրական քարտեզները: 2012 թվականից կատարվում են ՀՀ ՊՆ-ին պատկանող տարածքների կադաստրային չափագրման աշխատանքներ վկայականներ տրամադրելու համար: Ներկայումս ՀՀ ԶՈՒ ռազմատեղագրական ծառայությությունը ՀՀ զինված ուժերում ներդնում է նավիգացիոն համակարգը` զորքերը սպառազինվում են նավիգացիոն դիրքորոշման կայաններով, իրականացվում է նավիգացիոն շարժական համալիրներով ապահովումը: Ձեռք են բերվում տիեզերալուսանկարների վերծանման և թվային քարտեզագրության կայաններ: Զարգանում է նաև երկրատեղեկատվական համակարգերի կիրառման ոլորտը, որի համար շարունակվում է համալրվել թվային քարտեզների բազան:
...
Բաժնի պետ
ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆ
փոխգնդապետ