ԲԱԺԻՆՆԵՐ
Ռազմական հաղորդակցությունների բաժին
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Բաժնի մասին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում 1992 թ. հոկտեմբերի 1-ից ստեղծվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժինը: Այն ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ռազմական փոխադրումների կազմակերպման և պլանավորման աշխատանքները երկաթուղային տրանսպորտով: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները. 1) Երկաթուղային տրանսպորտով բոլոր տեսակի ռազմական փոխադրումների պլանավորման և կազմակերպման մասնակցությունը, ինչպես նաև ռազմական փոխադրումների կատարման համար երկաթուղու կողմից հատկացված շարժակազմերի և այլ միջոցների ճիշտ, նպատակային և ռացիոնալ օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը: 2) Զորքերի և ռազմական բեռների բարձման-բեռնաթափման տեղերի ու սարքավորումների պահպանման և օգտագործման նկատմամբ հսկողության սահմանումը: 3) Երթևեկության ժամանակ ռազմական էշելոնների և տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովման նկատմամբ հսկողության սահմանումը: 4) Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող զորքերի ուսուցումը և անվտանգության կանոնների պահպանումը: Փոխադրումներից առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի սպաների կողմից զինվորական էշելոններում ընդգրկված զինծառայողների հետ անցկացվում է հրահանգավորում` ռազմական տեխնիկայի բարձման-բեռնաթափման, ամրակապման ձևերի և անվտանգության կանոնների պահպահման վերաբերյալ: Ռազմական տեխնիկան վագոնների վրա ամրակապելու համար ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի կողմից մշակվել և պատրաստվել են նոր տիպի մետաղական բազմանգամյա օգտագործման ամրակապեր, որոնք ապահովում են անվտանգությունը, արագացնում են բարձման-բեռնաթափման աշխատանքները:
...
Բաժնի պետ
ԱՐԹՈՒՐ ՉԱՏՅԱՆ
գնդապետ