ԲԱԺԻՆՆԵՐ
Հայաստանի հանրապետության զինվորական կոմիսարիատ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
19 Հունիսի 2015
Վարչության մասին
Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի ավելի քան 90-ամյա պատմության ընթացքում հատուկ տեղ է գրավում զինվորական կոմիսարիատների մասնակցությունը մեր նորաստեղծ անկախ հանրապետության սահմանների պաշտպանության կարևոր գործում: Հայոց բանակի համար թե պատերազմը, թե բանակաշինության ծանրագույն փորձությունները դարձան մեր անկախ պետականության, հայ ժողովրդի անվտանգության պահպանման կարևորագույն երաշխիքը, հայ ժողովրդի հայրենասիրության, հպարտության և ոգևորության աղբյուրը: Այս ամենի սկիզբը եղավ 1988թ. մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը, Ղարաբաղյան պատերազմը, հայոց պետականության վերականգնումը և Ազգային բանակի ստեղծումը: Հայաստանի զինված ուժերի ստեղծմանը, հատկապես սկզբնական ժամանակաշրջանում, իր անմիջական մասնակցությունն է ունեցել այն ժամանակվա հանրապետության զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը: Այդ բարդ խնդիրն իրագործելու համար տարածքային բոլոր զինվորական կոմիսարիատները պատասխանատվությամբ և պատվով կատարեցին իրենց առաջադրանքները: Այդ հարցում անգնահատելի է գեներալ-մայոր Հարությունյանի դերը, որը 1993թ. սեպտեմբերից ղեկավարում էր նորաստեղծ գլխավոր կազմզորահավաքային վարչությունը, որի կազմում էր նաև ՀՀ զինվորական կոմիսարիատը: 1994-1995թթ. կարճ ժամանակաշրջանում զինվորական կոմիսարիատների ջանքերի շնորհիվ զորամասերը համալրվեցին մի քանի հազար զինապարտներով, որոնց շնորհիվ, ամրապնդվեց հայրենիքի սահմանների պաշտպանությունը: Հետագայում գեներալ-մայոր Հարությունյանի ղեկավարությամբ հանարապետական և տարածքային զինվորական կոմիսարիատներում մշտապես աշխատանքներ էին տարվում մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման, ինչպես նաև երիտասարդ սերնդի շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի 1992թ. օգոստոսի 18-ի հրամանով զինվորական կոմիսարիատների առջև դրվել էին բարդ խնդիրներ` կազմակերպել զինվորական կոմիսարիատներին կից տարածքային պաշտպանության գումարտակներ: Բոլոր զինվորական կոմիսարիատները ներգրավվեցին այդ կարևոր և հրատապ խնդրի իրագործմանը և կարճ ժամանակում կազմավորեցին այդ գումարտակները: Ստեղծված գումարտակները, պատվով կատարելով մարտական առաջադրանքներ, հետագայում դարձան նոր կազմավորվող ստորաբաժանումների նախահիմքը: Բարդ ու լարված պատերազմական իրավիճակում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 1993-1994թթ. ուսումնական հավաքների զորակոչվեցին և զորքեր ուղարկվեցին հազարավոր պահեստազորի զինապարտներ և մեծ քանակի ավտոտրանսպորտային տեխնիկա, ինչը կարևոր դեր խաղաց հաղթանակի վերջնական կայացման և սահմանների պաշտպանության գործում: 1991թ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքն ընդունելուց հետո տարածքային զինվորական կոմիսարիատներին հրահանգ տրվեց կազմակերպել առաջին զորակոչը: Ի պատիվ մեր ժողովրդի և զինվորական կոմիսարիատների անձնակազմի` 1992թ. աշնանը հաջողվեց առաջին զորակոչիկներին կազմակերպված ներկայացնել հավաքակայան` զորամասեր ուղարկելու համար: ՀՀ և տարածքային զինվորական կոմիսարիատների մարտական և զորահավաքային պատրաստականության, զորակոչային աշխատանքների և ընդհանուր ծառայողական գործունեության մակարդակի, ինչպես նաև զինծառայողների գիտելիքների, ունակությունների ու հմտությունների կատարելագործման համար սահմանվել են հետևյալ հիմնական խնդիրները. - նախապատրաստել և անցկացնել զորահավաք, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների հաշվառում, երիտասարդներին նախապատրաստել զինվորական ծառայությանը, - կազմակերպել պարտադիր զինվորական ծառայության զորակոչը և անցկացնել զինապարտների զինվորական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժական հավաքներ, - մշակել մարդկային և տրասնպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման պլանները և պատրաստել զորահավաքային ռեսուրսների հաշվին զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պահանջների բավարարմանն ուղղված առաջարկություններ, - ԶՈՒ և այլ զորքերի համալրման և համալրման նպատակով կատարել կարգագրերը և հայտերը, - տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ, համաձայն զորահավաքային պլանի` կազմակերպել սահմանված ժամկետներում և պահանջվող քանակով մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորակոչը և զորամասեր առաքումը, - տեսական և գործնական պարապմունքների ու վարժական հավաքների միջոցով կազմակերպել զինվորական կոմիսարիատները պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներով համալրելու նապատակով կցագրված զինապարտների, անձնակազմի և տեխնիկական աշխատողների նախապատրաստումը, - կատարել պայմանագրային զինվորական ծառայության անցնելու նպատակով թեկնածուների ընտրություն, նախապատրաստել նրանց փաստաթղթերը և ներկայացնել համապատասխան զորամասեր, - կազմակերպել նախազորակոչային տարիքի երիտասարդների սկզբնական զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների և պահեստազորայինների անվանական, քանակական և որակական հաշվառումը, - վարել պահեստազորում գտնվող ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների և այլ պատերազմների մասնակիցների, արտակարգ իրավիճակների, վթարների հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների հաշվառումը, - աջակցել ՀՀ նախագահի և կառավարության կողմից պետական պարգևների հանձնման միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը, - պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և կրոնական կազմակերպությունների հետ փոխհամագործակցելով` կազմակերպել զինծառայողների և պահեստազոր զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-իրավական պաշտպանությունը, աջակցել ՀՀ օրենսդրության համաձայն նրանց վերապահված արտոնությունների և իրավունքների իրագործմանը, - կազմակերպել զինված ուժերից զորացրված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների` օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովման և սոցիալական պաշտպանության խնդիրների, նպաստների, փոխհատուցումների տրման աշխատանքները, դրանց նկատմամբ իրականացնել վերահսկողություն և աջակցել զորացրված զինծառայողներին աշխատանքի տեղավորման կազմակերպմանը: Այս ամենի իրագործման համար զինվորական կոմիսարիատների անձնակազմը առաջնորդվում է այդ տարիների ընթացքում ձեռք բերած լավագույն ավանդույթներով: Զինվորական կոմիսարիատների անձնակազմը, առաջնորդվելով «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը եվ պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց» կարգախոսով և գիտակցելով զինված ուժերում իր տեղն ու դերը, այսօր իր կարևոր ավանդն է ներդնում բանակի համալրման և մեր հայրենիքի պաշտպանության ամրապնդման գործում:
...
Վարչության պետ
Հենրիկ Մուրադյան
գեներալ-մայոր