ԲԱԺԻՆՆԵՐ
Ֆինանսական վարչություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Վարչության մասին
ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչությունը ստեղծվել է համաձայն ՀՀ կառավարության՝ 25.12.2008թ. N 1554-Ն որոշման և ՀՀ պաշտպանության նախարարի 2009թ. ապրիլի 2-ի հրամանի, ուստի հրամանի արձակման օրը համարվում է վարչության ստեղծման (կազմավորման) օր: Վարչության խնդիրներն ու գործառույթներն են՝ Գլխավոր շտաբի պահպանման ծախսերի նախահաշիվների և բյուջետային հայտերի մշակման ու ներկայացման ապահովումը, կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունների ամփոփմանն առնչված հարաբերությունների կարգավորումը, կառուցվածքային ստորաբաժանումների հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման ապահովումը, պահպանման ծախսերի գործընթացին համապատասխան նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, կառուցվածքային ստորաբաժանումների ապրանքանյութական արժեքների հաշվառումը` պլանավորված ցուցանիշներին համապատասխան և այլն: Վարչության ղեկավարումն իրականացնում է վարչության պետ-գլխավոր ֆինանսիստը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ պաշտպանության նախարարը: Վարչության պետը հաշվետու է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին:
...
Վարչության պետ
ԷԴՈՒԱՐԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ