ԲԱԺԻՆՆԵՐ
Մարտական պատրաստության վարչություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Վարչության մասին
ՀՀ պաշտպանության նախարարի 1992թ. սեպտեմբերի 14-ի հրամանով սեպտեմբերի 19-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը: Զբաղվելով ինքնապաշտպանական ջոկատներին և նոր կազմավորվող զորամասերին ռազմական ու մեթոդական օգնության ցուցաբերմամբ ու մարտի դաշտ մեկնելու համար նրանց նախապատրաստմամբ՝ կարճ ժամանակում այն դարձավ ՀՀ ԶՈՒ հիմնական ենթակառույցներից մեկը: ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության նպատակն է ՀՀ ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական պատրաստության, նրա ֆիզիկական տոկունության, անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ներդաշնակման անհրաժեշտ մակարդակի հասցնելը, պահպանումը և կատարելագործումը` իրենց նախորոշմանը համապատասխան մարտական և այլ խնդիրների կատարման համար: ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության խնդիրներն են՝ • Մարտական խնդիրների կատարման համար ստորաբաժանումների, զորա-մասերի և զորամիավորումների մշտական մարտական պատրաստվածության պահպանումը, • սպաներին և ենթասպաներին կայուն մասնագիտական գիտելիքների և ունակությունների ներարկումը, իրենց մոտ հրամանատարական հատկությունների, ենթականերին ուսուցանման և դաստիարակման մանկավարժական հմտությունների, ինչպես նաև անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ղեկավարման հմտությունների զարգացումը և նրանց հետագա կատարելագործումը, • անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ներդաշնակումը, դաշտային վարժվածության կատարելագործումը, • զորքերին հավաքական անվտանգության միացյալ ուժերի կազմում գործողոթյուններին նախապատրաստումը, • ուսուցման ընթացքում մարտի (մարտավարական գործողությունների) կազմակերպման և վարման առկա կանոնադրային դրույթների ստուգումը, զորքերի մարտական կիրառման նոր ձևերի մշակումը և տարածումը, • անձնակազմի մոտ բարձր բարոյահոգեբանական հատկանիշների, զգոնու-թյան, կարգապահության, կատարողականության և զինվորական ընկերակցության դաստիարակումը, • պահեստազորային սպաների նախապատրաստումը, • մոտոհրաձգային, հրաձգային և տանկային ստորաբաժանումների համար բարձր դաշտային փորձվածություն և մասնագիտական պատրաստություն ունեցող կրտսեր հրամանատարների և մասնագետների պատրաստումը, ինչպես նաև ավագ ենթասպա մասնագետների գիտելիքների և ունակությունների կատարելագործումը, • ուսումնական նյութատեխնիկական բազայի ստեղծումը, զարգացումը և կատարելագործումը, • զորքերի կիրառման նոր ձևերի և մեթոդների համաձայն ծրագրային, կանոնադրային և այլ ձեռնարկների դրույթների կարգավորումը և համապատասխանեցումը ուսուցման սկզբունքների պահանջներին:
...
Վարչության պետ