ԲԱԺԻՆՆԵՐ
Ռազմավարական պլանավորման վարչություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Վարչության մասին
Վարչությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության սպառնալիքների և վտանգների ուսումնասիրություն և վերլուծություն, գնահատում և առաջարկություններ է ներկայացնում այդ սպառնալիքներին դիմագրավելու և հակազդելու համար անհրաժեշտ կարողությունների վերաբերյալ: Վարչությունը մշակում և ամփոփում է ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների առաջարկությունները, ձևավորում վերոնշյալ փաստաթղթերի վերաբերյալ ռազմական տեսանկյունից հիմնավորված միասնական տեսակետներ: ՀՀ ռազմական անվտանգության սպառնալիքներ առաջացնող իրադարձությունների զարգացման սցենարների գնահատմամբ պատրաստում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և նյութական ռեսուրսների ձեռքբերման համար անհրաժեշտ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Վարչությունը համակարգում է պետության պաշտպանության նախապատրաստության գործում ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատանքները և ՀՀ զինված ուժերի ռազմավարական համակողմանի ապահովման և տարածքի ռազմավարական նախապատրաստման պլանավորումը:
...
Վարչության պետ
ԳԵՆԱԴԻ ՏԱՎԱՐԱԾՅԱՆ
գեներալ-մայոր