ԲԱԺԻՆՆԵՐ
Ստեփան Գալստյան՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
ՍՏԵՓԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԳԱԼՍՏՅԱՆ
գեներալ-լեյտենանտ
Ծնվել է 1963թ. մայիսի 15-ին` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ:

1982թ. ավարտել է Գյումրիի (Լենինական) թեթեւ արդյունաբերության տեխնիկումը:
1983-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1988թ. ավարտել է Արմավիրի ռազմական ավիացիայի օդաչուների բարձրագույն ուսումնարանը:
ՀՀ զինված ուժերում է 1992թ.-ից:

Զբաղեցրել է ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա բազայի հրամանատարի պաշտոններ:
2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ Ավիացիայի պետ, ավիացիայի վարչության պետ:
2007թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի 2009թ.-ի հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:
2012թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

Պարգևատրվել է

«Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի», «Մարշալ Բաղրամյան», «Մարտական ծառայության», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» I աստիճանի, «Մայրական երախտագիտության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Համագործակցության ամրապնդման համար» և «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի» մեդալներով, «ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի 10 տարին» հոբելյանական մեդալով, ինչպես նաև «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» և «Երկրապահ կամավորականների միություն» հուշամեդալներով:

Ամուսնացած է, ունի 3 որդի: