ԲԱԺԻՆՆԵՐ
Հայկազ Բաղմանյան՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
ՀԱՅԿԱԶ ՊԱՊԻԿԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ
գեներալ-լեյտենանտ
Ծնվել է 1963թ. հոկտեմբերի 24-ին` Ադրբեջանի Հանրապետություն, Խանլարի շրջան, գ. Գետաշեն:

1981-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1985թ. ավարտել է Խմելնիցկու բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը:
ՀՀ զինված ուժերում է 1992թ.-ից:
1992-94թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
1992թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պաշտպանական շրջանի հրամանատար:
1993-1999թթ. տարբեր զորամասերում զբաղեցրել է գնդի, բրիգադի հրամանատարի պաշտոն:
1999թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2002թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները:
2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

ՀՀ Նախագահի 2009թ.-ի հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:
2009թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» բարձրագույն զինվորական կոչում:

Պարգևատրվել է

«Մարտական խաչ» I և II աստիճանի շքանշաններով, «ԽՍՀՄ ԶՈՒ 70 տարին», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» I աստիճանի, «Համագործակցության ամրապնդման համար», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով:

Ամուսնացած է, ունի 2 որդի և մեկ դուստր: