ԲԱԺԻՆՆԵՐ
Էնրիկո Ապրիամով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
ԷՆՐԻԿՈ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՊՐԻԱՄՈՎ
Գեներալ-լեյտենանտ
Ծնվել է 1954թ. մարտի 14-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում:

Կրթություն

1971-1975թթ. - Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարան
2000թ. - ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները

Ծառայություն

1971-1992 թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1992թ.-ից ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ
1997թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում
2007թ. - ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում

Աշխատանքային գործունեություն

2000թ. - ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ապա` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Պարգևատրվել է.

«Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով, «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի, «Անբասիր ծառայության համար» III, II և I աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «Մարտական համագործակցության համար», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, «Պատվո նշան» նախկին ԽՍՀՄ շքանշանով, պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև` նախկին ԽՍՀՄ մի շարք մեդալներով:

Ամուսնացած է, ունի որդի և դուստր