MoD Human Rights and Good Behaviour Centre

HEAD OF THE MOD HUMAN RIGHTS AND GOOD BEHAVIOUR CENTRE

Aleksandr Avetisyan

colonel

Appointed Head of the MoD Human Rights and Good Behaviour Centre in 2016.

Read More

Վարչության գործունեության մասին

ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նպատակը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում մարդու իրավունքների և բարեվարքության (այդ թվում նաև` հակակոռուպցիոն գործունեության) ամրապնդման ապահովումն է:

Կենտրոնի խնդիրներն են.

  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումներում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման գործընթացի համակարգումն ու համադրումը,
  • մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման ոլորտում պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
  • մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման արժեհամակարգերի վրա խարսխվող նոր կառավարման մեթոդների վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
  • բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով զինված ուժերի հաշվետվողականության և թափանցիկության ուղղությամբ աշխատանքը՝ ՊՆ «թեժ գծի», ինչպես նաև պաշտպանության նախարարության ուղղված դիմումների և բողոքների քննության միջոցով:

Կենտրոնի լիազորություններն են.

  • ՊՆ «Թեժ գծի» գործունեության ապահովում և վերլուծությունների իրականացում,
  • ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման առնչությամբ ծրագրերի նախաձեռնում, կազմակերպում, իրականացում, մշտադիտարկում և գնահատում,
  • ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի վերաբերյալ համալիր ուսումնասիրությունների (հետազոտությունների) իրականացում (այդ թվում՝ ըստ ստորաբաժանումների) և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակում,
  • պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի օպերատիվ գնահատման կամ կոնկրետ թիրախային խնդիրների ուսումնասիրության նպատակով այցերի կազմակերպում ստորաբաժանումներ,
  • ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման թեմաներով ստորաբաժանումներին խորհրդատվությունների և/կամ գիտագործնական-մեթոդական ցուցումների տրամադրում, անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների ծրագրերի մշակում և դրանց իրականացման մշտադիտարկում,
  • ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվ-իրավական ակտերի փորձաքննություն՝ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման տեսանկյունից,
  • միջազգային գործընկերների, գիտական-ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ համաժողովների, քննարկումների, դասընթացների և այլ միջոցառումների կազմակերպում,
  • ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգային փաստաթղթերի, ուսումնական ծրագրերի, նորմատիվ-իրավական ակտերի համակարգային վերանայման և բարեփոխման հարցերում աջակցության տրամադրում:

file 2018թ.-ի առաջին կիսամյակին ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված զանգերի վերաբերյալ հաշվետվություն

file 2018 թվականին ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված զանգերի վերաբերյալ համառոտ հաշվետվություն