MoD Legal Department

HEAD OF MOD LEGAL DEPARTMENT

Sasun Simonyan

Appointed Head of MoD Legal Department on March, 2017 .

Read More

Վարչության գործունեության մասին

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունը կազմավորվել է 1996 թվականին որպես իրավաբանական բաժին, այնուհետև 2001 թվականի մայիսի 11-ից վերանվանվել է վարչություն, որի առնչությամբ մայիսի 11-ը նշում է որպես վարչության տարեկան տոն օր: 
Վարչության խնդիրներն են.

  1. ՀՀ պաշտպանության նախարարության նորմաստեղծ և իրավակիրառ գործունեության կազմակերպումն ու իրականացումը,
  2. ՀՀ զինված ուժերում իրավական աշխատանքների համակարգումն ու ղեկավարումը,
  3. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, նրանց հավասարեցված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացումը,
  4. դատաիրավական համակարգերի մարմիններում ՀՀ պաշտպանության նախարարության շահերի պաշտպանության իրականացումը և քաղաքացիա-իրավական հարաբերություններում ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության իրավական բաղադրիչների ապահովումը:

Վարչությունն իր գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. ՀՀ պաշտպանության ոլորտին և պաշտպանության շահերին առնչվող նորմատիվ իրավական ակտերի մշակման, համաձայնեցման և ներկայացման գործընթացը,
  2. ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված իրավական ակտերի, ՀՀ պաշտպանության նախարարի և նրա տեղակալների հրամանների, պաշտպանության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի փորձաքննությունը, նորմատիվ բնույթ չկրող այլ փաստաթղթերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը,
  3. ՀՀ պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման տրամադրումը,
  4. ՀՀ զինված ուժերում հանցագործությունների, արտակարգ դեպքերի և պատահարների կանխարգելման նպատակով իրավասու մարմինների հետ համագործակցությունը,
  5. ՀՀ զինված ուժերի գործունեության իրավական ապահովման ուղղությամբ մեթոդական և գործնական միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,
  6. ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող իրավական բնույթի հարցերով քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումն ու դրանց լուծումների տրամադրումը:

CURRENT PROGRAMS

Service on the frontline plays a key role in the defence system of Armenia...

Read More

The ideology of the state programme "I Have the Honour" is to link the postponement of the service to future service as commander...

Read More