MoD HR and Education Department

HEAD OF MOD HR AND EDUCATION DEPARTMENT

Նորայր Սմբատյան

ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի ապրիլի 5-ին:

Read More

Վարչության գործունեության մասին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ՀՀ զինված ուժերի կադրային քաղաքականության մշակման, դրա իրականացման, վերահսկման, կադրերի պատրաստման, վերապատրաստման գործընթացները, կադրերի ընտրության, պաշտոնական առաջխաղացման կառա¬վարման, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական ծառայության ընդունման և ծառայությունից արձակման գործընթացները կազմակերպելու ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության իրականացումը և հանդիսանում է վերադաս մարմին ԶՈՒ ողջ կադրային օղակների համար:
Վարչությունն ապահովում է նաև զինված ուժերի համար զինվորական և քաղաքացիական կադրերի պատրաստման և վերապատրաստման ենթակառուցվածքների և ռազմական կարողությունների աստիճանական և նպատակային զարգացումը: 
Կազմակերպում է ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը (ՀՀ և օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններում, ռազմական ակադեմիաներում, ռազմամարզական վարժարաններում)՝ միևնույն ժամանակ վերահսկելով նշված հաստատություններում, ինչպես նաև ՀՀ ԲՈՒՀ-երում ՀՀ ՊՆ պատվերով սովորողների ուսուցման գործընթացը:
Կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, քննարկումներ միջազգային խորհրդատվական կազմակերպությունների, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ ԲՈւՀ-երի ղեկավարության, ՀՀ ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի վարչությունների հետ` ռազմական կրթության առջև ծառացած խնդիրները լուծելու համար:
Վարչության կողմից օտար լեզուների ուսուցման կենտրոնում, ըստ անհրաժեշտության, զինվորական և քաղաքացիական ծառայողների համար կազմակերպվում են անգլերեն, գերմաներեն, հունարեն, ռուսերեն լեզուների ուսուցում:

CURRENT PROGRAMS

Service on the frontline plays a key role in the defence system of Armenia...

Read More

The ideology of the state programme "I Have the Honour" is to link the postponement of the service to future service as commander...

Read More