AF GS Mobilization Department

HEAD OF GS MOBILIZATION DEPARTMENT

Albert Baghdasaryan

colonel

Appointed Head of the Armed Forces Mobilization Department on February 21, 2019.

Read More

Վարչության գործունեության մասին

Համառոտ տեղեկատվություն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության խնդիրների և գործառույթների վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական - զորահավաքային վարչությունը Գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմի ժամանակ ապահովում է զինված ուժերի զորահավաքային ծավալման, կազմակերպչական - հաստիքային կառուցվածքի, ժամկետային պարտադիր ծառայության և շարքային կազմի պայմանագրային զինծառայողներով համալրման ու հաշվառման, զորքերը տեխնիկայով, սպառազինությամբ, նյութատեխնիկական միջոցներով հաշվառման ու համալրման  ուղղություններով Գլխավոր շտաբի գործունեության իրականացումը:

 

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության հիմնական նպատակներն ու խնդիրներն են.
 

  • ՀՀ զինված ուժերի զորամասերի և ստորաբաժանումների մշտական զորահավաքային պատրաստականության վիճակի և ՀՀ տարածքում զորահա­վաքային միջոցառումների կազմակերպման գործընթացի ապահովումը,
  • ՀՀ զինված ուժերում զորահավաքային միջոցառումների ղեկավարման և իրականացման համար ղեկավար փաստաթղթերի մշակման գործընթացի ապահովումը,
  • ՀՀ զինված ուժերի զորահավաքային ծավալման նախապատրաստության ապահովումը,
  • ՀՀ զինված ուժերի զորահավաքային միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողությունը,
  • ՀՀ զինված ուժերի զորահավաքային պատրաստության պլանավորումը, վերահսկումը,
  • ՀՀ զինված ուժերի զորամասերի և ստորաբաժանումների հաստիքային կառուցվածքների արդիականացման ու հետագա զարգացման ապահովումը,
  • ՀՀ զինված ուժերի զորամասերը ժամկետային պարտադիր ծառայության և շարքային կազմի պայմանագրային զինծառայողներով համալրման և հաշվառման գործընթացի ապահովումը:

 

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչությունը կազմավորվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին:

1993թ. սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական - զորահավաքային վարչությունը և հանրապետական զինվորական կոմիսարիատը միացվեցին և կազմավորվեց  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի Գլխավոր Կազմակերպչական - զորահավաքային վարչությունը:

1996թ. հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական - զորահավաքային վարչությունը առանձնացվեց հանրապետական զինվորական կոմիսարիատից՝ որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական - զորահավաքային վարչություն:
 

Կազմավորման օրվանից վարչությունը ղեկավարել են`

  • 1992-1993թթ. գնդապետ  Լևոն Սեդրակի Կարապետյան,
  • 1993-1996թթ. գեներալ-մայոր Արտուշ Թադևոսի Հարությունյան,
  • 1996-2002թթ. գեներալ-մայոր Լևոն Սեդրակի Կարապետյան,
  • 2002-2009թթ. գեներալ-մայոր Սերգեյ Ռուբենի Չալյան,
  • 2009-2013թթ. գեներալ-մայոր Առաքել Մարատի Մարտիկյան,
  • 2013թ.-ից       գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունց: