Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

12 July, 2017 19:24
Հուլիսի 12- ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը։

Քննարկվել են 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները,  նախանշվել առաջիկա ծրագրերը:

Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը մեծ նշանակություն ունի անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենադարձելու աշխատանքների և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, հանդես եկել առաջարկություններով: