29.07.10
|
Ս.թ. հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն |
28.07.10
|
ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՀ զինված ուժերում «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալ հիմնելու և դրա կանոնադրությունն ու նկարագրությունը գործողության դնելու մասին:
ՀՀ ԶՈւ «Մարտական հերթապահության համար» մեդալը շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն |
28.07.10
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը: |
27.07.10
2010թ. հուլիսի 24-ից 26-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության Աֆղանստանի Իսլամական Հանրապետության աշխատանքային այցը2010թ. հուլիսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Աֆղանստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կունդուզում տեղակայված ՀՀ զորախմբին, ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, եղել Կունդուզի օդանավակայանի հենակետերում: Օդանավակայանի անվտանգությունն ապահովում է հայկական զորախումբը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը օրհնել է հայ խաղաղապահների կողմից կառուցված Սուրբ Թադևոս Առաքյալ անվանակոչված մատուռը: ![]() |
24.07.10
|
Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:
Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ) հյուսիսային հրամանատարությունում գերմանական ուժերի կազմում տեղակայված հայկական զորախմբին, հանդիպումներ կունենա ԱՄԱԱՈՒ հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ գեներալ Դեվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, ԱՄԱԱՈՒ հյուսիսային հրամանատարության հետ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն |





ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը:
2010թ. հուլիսի 24-ից 26-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության Աֆղանստանի Իսլամական Հանրապետության աշխատանքային այցը





