www.mil.am www.mil.am Home | Feedback | Site Map
Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia
ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն
ՀՀ Ռազմական Դոկտրին
ՀՀ ՊՆ Հանրային Իրազեկման Հայեցակարգ
Ministry of Defence of the Republic of Armenia
Գլխավոր էջ

Լուրեր

Ընդհանուր Տեղեկություններ Օրենքներ    
How to see in Armenian
Ընդհանուր Տեղեկություններ » Կառուցվածք » Պաշտպանության Նախարար
« Վերադարձ
ՍԵՅՐԱՆ ՄՈՒՇԵՂԻ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

Պաշտոնը ստանձնել է 2008թ. ապրիլի 14-ին:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին` Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում:

Կրթություն

1979 թվականին ավարտել է Հայկական ՍՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը և ընդունվել Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը:

Ուսումնարանում ուսումնառությունն ավարտելուց հետո, 1983 թվականին ուղարկվել է հետագա ծառայությունը շարունակելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում:

ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցրել է`

- մոտոհրաձգային դասակի հրամանատարի,
- մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոններ:

Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տրամադրության տակ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:

1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոններին:

1992 թվականի ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում:

Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում:

Ծառայությունը ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում.

1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ-ի ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին:

1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:

1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի Հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար:

2000 թվականի հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար:

2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Այլ տվյալներ

- 1995 թվականին շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում,
- 2000 թվականին շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում,
-2007 թվականին շնորհվել է «գեներալ-գնդապետ» զինվորական կոչում:

Պարգևատրվել է նախկին ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, այդ թվում.

- նախկին Խորհրդային Միության մեդալներով` «ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարին», «Անբասիր ծառայության համար», «Գերազանց ծառայության համար»,

- 1999 թվականի սեպտեմբերին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում, «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնումով,

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով,

- Հայաստանի Հանրապետության «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով,

- գերատեսչական «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների, «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Մայրական երախտագիտության», «Խորհրդային Միության մարշալ Ժուկով» մեդալներով, «Զինանշան» հուշամեդալով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր:

« Վերադարձ
In Armenian | In Russian | In English

ՀՀ - ՆԱՏՕ ԱԳԳԾ

Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ

Հրապարակումներ, հարցազրույցներ

Հանրային կապեր

«Հայկական բանակ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ամսագիր

ՖՈՏՈԱՐԽԻՎ

Կառավարության որոշումներ

ՌՆԱ-ի հսկողություն

ՀՀ Նախագահ

ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ Կառավարություն

Ականազերծման կենտրոն
Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ

Ռազմական Ավիացիոն Ինստիտուտ

Ռազմաբժշկական ֆակուլտետ

www.mil.am - Ministry of Defence of RA