www.mil.am www.mil.am Home | Feedback | Site Map
Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia
ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն
ՀՀ Ռազմական Դոկտրին
ՀՀ ՊՆ Հանրային Իրազեկման Հայեցակարգ
Ministry of Defence of the Republic of Armenia
Գլխավոր էջ

Լուրեր

Ընդհանուր Տեղեկություններ Օրենքներ    
How to see in Armenian
Ընդհանուր Տեղեկություններ » Խորհրդանիշներ » Շքանշաններ և Մեդալներ
« Վերադարձ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը գործում է 1994թ. ապրիլի 22-ից:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները (Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ) հիմնում է ՀՀ Ազգային Ժողովը` Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար:

2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը` դրանց վերաբերյալ հրամանագրեր հրապարակելով: Պարգևատրման կարգը, պետական պարգևները կրելու կանոնները սահմանում է ՀՀ Ազգային Ժողովը: Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է ՀՀ կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:

3. Այլ շքանշանների և մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հետ:

4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխնախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորները չեն կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով: Պարգևատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգևով: Նույնանուն պետական պարգևով մեկից ավելի պարգևատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ: Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում:

5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ


1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է ՀՀ Ազգային Ժողովի նախագահության, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից: Նշված մարմիններում միջնորդություն հարուցելու մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգը սահմանում են համապատասխանաբար ՀՀ Ազգային Ժողովի նախագահությունը և ՀՀ կառավարությունը:

ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հանձնում են Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախարարները և գերատեսչությունների ղեկավարները:
2. Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, որպես կանոն, հանձնվում են զորամասերում:
3. Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ միասին հանձնվում է համապատասխան վկայական: Պետական պարգևների վկայականների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հետմահու պարգևատրման դեպքում պետական պարգևը վկայականի հետ միասին հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների արժանացած անձինք ունեն դրանք մշտապես կրելու իրավունք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են արտոնություններից: Պարգևատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել ՀՀ պետական պարգևները:
2. Պարգևատրված անձի մահվան դեպքում պարգևները և վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ` հանձնվել թանգարաններին: Պետական պարգևները թանգարաններին հանձնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ:
Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ:
3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակներ չեն տրվում: Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների կրկնօրինակները տրվում են այն դեպքերում, եթե դրանք կորել են մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ պետական պարգևները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:
Կորցրած պետական պարգևների և դրանց վկայականների կրկնօրինակները պարգևատրված անձանց հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Արգելվում է այնպիսի նշանների, հուշադրամների և կրծքանշանների պատրաստումը, որոնք ունեն արտաքին նմանություններ Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ: 2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է:
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման մասին օրենքը գործում է 1994թ. ապրիլի 22-ից:

1. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում, ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ Ազգային Ժողովի նախագահության, ՀՀ կառավարության կողմից:

3. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

Հայրենիքի շքանշան

Հանձնվում է միայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց:








Մարտական խաչ շքանշան


1. Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան` 1-ին աստիճանի Մարտական Խաչ շքանշան, 2-րդ աստիճանի Մարտական Խաչ շքանշան:Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

2. Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և հմտության համար:

3. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`

ա) ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, ինչպես նաև այլ անձինք` պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար,
բ) ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների ավագ հրամանատարները` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:

4. 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`

ա) ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները և ավագ հրամանատարները` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, ինչպես նաև այլ անձինք` դրանց կատարմանը բերած նշանակալի նպաստի համար,
բ) ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության և մաքսային մարմինների աշխատակիցները, ինչպես նաև այլ անձինք` հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար:

5. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության, ինչպես նաև մաքսային պետական կոմիտեի կողմից:

6. Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո:

Պատվո շքանշան

Պատվո շքանշանի մասին օրենքը գործում է 2000թ. հուլիսի 27-ից:

1. Պատվո շքանշանը շնորհվում է ՀՀ պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության և ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության հաստատման ու խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

2. Պատվո շքանշանով պարգևատրվում են`

1. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները,

2. Օտարերկրյա պետությունների`
- դիվանագիտական ներկայացուցիչները,
- տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, բարեգործները,
- կրոնական գործիչները,

3. Միջազգային կազմակերպությունների` ՀՀ քաղաքացի չհանդիսացող օտարերկրյա ներկայացուցիչները:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը շնորհվում է ՀՀ տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև երկրների հետ տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:




Տիգրան Մեծ շքանշան


Տիգրան Մեծ շքանշանի մասին օրենքը գործում է 2002թ. հունիսի 12-ից:

1. «Տիգրան Մեծ» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

2. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են ՀՀ պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները:

3. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են ՀՀ կառավարության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները:

4. «Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:

«Վարդան Մամիկոնյան» շքանշան

«Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին օրենքը գործում է 2002թ. հունիսի 12-ից:

1. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

2. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի բարձրագույն և ավագ սպայական կազմի զինծառայողները:

3. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են ՀՀ կառավարության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պետական լիազորված մարմինները:

4. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Տիգրան Մեծ» շքանշանից հետո:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Արիության մեդալ

Արիության մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Արիության մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

2. Արիության մեդալով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների վարչության, մաքսային պետական կոմիտեի ծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

3. Արիության մեդալով պարգևատրվելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

4. Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից հետո:

Մարտական ծառայության մեդալ



Մարտական ծառայության մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանընպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

2. Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են ՀՀ զինծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

3. Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվումէ ՀՀ նախարարությունների և պետականվարչությունների կողմից:

4. Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Արիության մեդալից հետո:


«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` շքանշաններից հետո, Մարտական ծառայության մեդալի դեպքում` դրանից հետո:


«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի պահպանման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Մարտական ծառայության մեդալի առկայության դեպքում` դրանից հետո:


Անանիա Շիրակացու մեդալ

Անանիա Շիրակացու մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Օրենքի մեջ փոփոխություն է կատարվել 2000թ. նոյեմբերի 15-ին:

1. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, գիտության և տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար:

2. Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարապետները, գյուտարարները:


Մխիթար Հերացու մեդալ

Մխիթար Հերացու մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է ՀՀ առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:






Մխիթար Գոշի մեդալ

Մխիթար Գոշի մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:





Մովսես Խորենացու մեդալ

Մովսես Խորենացու մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ «ԶԻՆԱՆՇԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի «ԶԻՆԱՆՇԱՆ» հուշամեդալի մասին օրենքը գործում է 2001թ. հուլիսի 7-ից: (ՀՀ ՊՆ 07.07.2001թ. N 511 հրաման)

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալը տրվում է ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներին, պաշտպանության բանակի և բանակային կորպուսների հրամանատարներին, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչին, արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բանակին մեծ նյութական օժանդակություն ցուցաբերած անհատներին:

2. ՀՀ զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալը տրվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ

ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալ

«Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. օգոստոսի 13-ից: (ՀՀ ՊՆ 13.08.2001թ. N 608 հրաման)

«Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. օգոստոսի 13-ից: (ՀՀ ՊՆ 13.08.2001թ. N 608 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» մեդալը քառաստիճան է և ըստ I-IV աստիճանակարգի` շնորհվում է ՀՀ զինված ուժերում 5, 10, 15, 20 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին:

2. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները` ՊՆ կադրերի վարչության միջոցով ներկայացումները հասցեագրելով կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» մեդալով չեն կարող պարգևատրվել «նկատողություն», «խիստ նկատողություն», «ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն», կոչման ցածրացում, տույժ ստացած սպաները և ենթասպաները, ինչպես նաև նախկինում «Ծառայողական անհամապատասխանությամբ» զորացրված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, նախկինում աստիճանազրկված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, կարգապահական տույժ ունեցող սպաներն ու ենթասպաները, ծառայության ընթացքում դատապարտված, այդ թվում` ազատազրկման հետ չկապված պայմանական պատիժ կրող սպաներն ու ենթասպաները:

4. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

5. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

6. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` ՀՀ Մարտական ծառայության մեդալից հետո:

ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ

«Մարշալ Բաղրամյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 1997թ. մայիսի 11-ից:

1. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվում են. Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, Աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմա- հայրենասիրական ոգով դաստիարակությանը,ՀՀ ազգային բանակի գեներալները և սպաները, շարքայինները և սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին:

2. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է ՀՀ ՊՆ, պատերազմի և աշխատանքի վետերանների միության խորհրդի և «Մարշալ Բաղրամյան» ֆոնդի նախագահության կողմից:

3. Պարգևատրումը մեդալով կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, ՀՀ Մարտական ծառայության մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով կարող են պարգևատրվել ԱՊՀ և այլ երկրների Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և զինծառայողներ:

ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ

«Անդրանիկ Օզանյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.07.2001թ. N 547 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Մարշալ Բաղրամյան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ

«Դրաստամատ Կանայան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.07.2001թ. N 549 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրեվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Անդրանիկ Օզանյան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ

«Գարեգին Նժդեհ» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.07.2001թ. N 548 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Դրաստամատ Կանայան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ

«Վազգեն Սարգսյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2002թ. սեպտեմբերի 12-ից: (ՀՀ ՊՆ 12.09.2002թ. N 757 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային զորամիավորումների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՀՀ ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Գարեգին Նժդեհ» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալ

«Ծովակալ Իսակով» մեդալի Կանոնադրությունը գործում է 2004թ. օգոստոսի 27-ից: (ՀՀ ՊՆ 27.08.2004թ. N 778 հրաման)

1. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

2. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին:

3. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

4. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:

5. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` «Վազգեն Սարգսյան» մեդալից հետո:

6. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:

«Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան

«Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանի Կանոնադրությունը գործում է 1996թ. դեկտեմբերի 20-ից: (ՀՀ ՊՆ 20.12. 1996թ. N 586 հրաման)

Կանոնադրության մեջ փոփոխություն է կատարվել 1997թ. մարտի 13-ին: (ՀՀ ՊՆ 13.03. 1997թ. N 70 հրաման)

1. «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով պարգևատրվում են 1992-1994թթ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներն ու վարժական հավաքների կանչված զինծառայողները, ովքեր ակտիվորեն մասնակցել են ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին:

2. «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով պարգևատրումը կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` բանակային կորպուսների հրամանատարների, համապատասխան վարչությունների պետերի և հանրապետական զինվորական կոմիսարի ներկայացմամբ:
Այլ պետական մարմինների մարտական գործողությունների մասնակից աշխատակիցների պարգևատրումը կատարվում է այդ մարմինների ղեկավարների միջնորդության հիման վրա` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

3. «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով պարգևատրումը կատարվում է «Մարտական գործողությունների մասնակից» վկայականի հանձնման հետ միաժամանակ: Հետմահու պարգևատրման դեպքում կրծքանշանը վկայականի հետ միասին հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին:

4. «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում` բոլոր կրծքանշաններից առաջ:

5. Կրծքանշանը կամ վկայականը կորցնելու դեպքում կրկնօրինակ տրվում է, եթե այն տեղի է ունեցել մարտական գործողությունների պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ պայմաններում, երբ կրծքանշանը պահելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

ԼՂՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

«Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է «Ոսկե արծիվ» շքանշան:

«Ոսկե արծիվ» շքանշանը հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց:





ԼՂՀ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ


«Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ արիության համար:




«Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգևւատրում կատարվում է մատուցած այնպիսի բացառիկ ծառայությունների համար, որոնք նպատակաուղղված են ԼՂՀ բարօրությանը:










«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրում կատարվում է էկոնոմիկայի, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության եւ բարգավաճման առաջընթացին:








ԼՂՀ ՄԵԴԱԼՆԵՐ


«Արիության համար» մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական եւ ղեկավար կազմի զինծառայողները, ԼՂՀ թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների եւ հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսեւորած անձնական արիության եւ խիզախության համար: Այս մեդալով պարգեւատրվում են նաեւ ՊԲ շարքերում չգտնվող այն անձինք, ովքեր ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ եւ ձեռներեց, համարձակ եւ, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի եւ առողջության անվտանգության ապահովմանը:


«Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, ներքին գործերի նախարարություների, ԱԱՊՎ ծառայողները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր նպաստում են մարտական խնդիրների հաջող կատարմանը, ինչպես նաեւ զորքերի մարտական պատրաստվածության, սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:






«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ զինված ուժերի, ազգային անվտանգության պետական վարչության, ՆԳՆ այն զինծառայողները, ովքեր Շուշիի ազատագրման եւ այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաեւ Շուշիի գործողության կազմակերպիչներն ու ղեկավարները:






«Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրում կատարվում է ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության համար:









«Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրում կատարվում է մշակույթի, գրականության, հումանիտար գիտությունների, արվեստի, առողջապահության ասպարեզներում ունեցած ստեղծագործական նվաճումների, բարեգործական գործունեության համար` ի բարօրություն ԼՂՀ-ի:







«Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվում են հանրապետության տնտեսության բոլոր ոլորտների ճարտարապետները, գիտնականները, գյուտարարները:









«Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվում են այն անձինք, կազմակերպություններն ու կոլեկտիվները, որոնք ծանրակշիռ ավանդ են ներդրել ԼՂՀ ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման եւ զարգացման գործում, նպաստել ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը:








« Վերադարձ
In Armenian | In Russian | In English

ՀՀ - ՆԱՏՕ ԱԳԳԾ

Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ

Հրապարակումներ, հարցազրույցներ

Հանրային կապեր

«Հայկական բանակ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ամսագիր

ՖՈՏՈԱՐԽԻՎ

Կառավարության որոշումներ

ՌՆԱ-ի հսկողություն

ՀՀ Նախագահ

ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ Կառավարություն

Ականազերծման կենտրոն
Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ

Ռազմական Ավիացիոն Ինստիտուտ

Ռազմաբժշկական ֆակուլտետ

www.mil.am - Ministry of Defence of RA