www.mil.am www.mil.am Home | Feedback | Site Map
Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia
ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն
ՀՀ Ռազմական Դոկտրին
ՀՀ ՊՆ Հանրային Իրազեկման Հայեցակարգ
  Հրապարակումներ
  ՌՆԱ-ի հսկողություն
Ministry of Defence of the Republic of Armenia
Գլխավոր էջ

Լուրեր

Ընդհանուր Տեղեկություններ Օրենքներ    
How to see in Armenian
Լուրեր
01.04.09
Ս.Օհանյանն այցելեց Տավուշի մարզ
Ս.թ. մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ Տավուշի մարզ: Շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը:
Առաջին գծից պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղևորվեց Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղ: Պաշտպանության նախարարության և Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ գյուղում արդեն ավարտին են մոտենում ազատամարտիկներ Արտավազդ Բեջանյանի և Սահակ Ղազարյանի ընտանիքների համար նախատեսված առանձնատների կառուցման աշխատանքները:

Այստեղ, Սեյրան Օհանյանը, շնորհավորելով ազատամարտիկների ընտանիքներին, ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքներին և նշեց, որ շուտով առանձնատները լիովին պատրաստ վիճակում կհանձնվեն տերերին:

Այնուհետև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց մարզի սահմանամերձ մեկ այլ գյուղ` Բարեկամավան, որտեղ նրան դիմավորեցին ավանդական աղ ու հացով, երգ ու պարով:

Առանձնատների կառուցման ծրագրում ընդգրկված է նաև բարեկամավանցի, ազատամարտիկ Արայիկ Աբազյանը, որի համար կառուցվելիք առանձնատան հիմնարկեքի արարողությանն էլ մասնակցեց Ս.Օհանյանը: Շնորհավորելով Աբազյանների ընտանիքին, նախարարը նրանց մաղթեց` տան հիմքի և օջախի ամրություն:

Հիմնարկեքի արարողությունից հետո պաշտպանության նախարարը հանդիպեց գյուղացիների հետ, զրուցեց, լսեց նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Բարեկամավանցիներին նախարարը վստահեցրեց, որ այսօր գյուղի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է և համապատասխան աշխատանքներ են տարվում այն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Գյուղացիներն էլ իրենց հերթին փաստեցին, որ անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են կանգնելու զինվորի կողքին և պաշտպանելու հայրենիքի սահմանները:

Հրաժեշտ տալով բարեկամավանցիներին` Սեյրան Օհանյանն ուղևորվեց տարածաշրջանում տեղակայված պայմանագրայինների գումարտակ, որտեղ նախարարին ներկայացվեցին գումարտակի խնդիրները, անձնակազմի համալրվածությունը և իրականացվող մարտական հերթապահության արդյունքները:

Նախարարի հաջորդ կանգառը մարզում տեղակայված հրետանային դիվիզիոնն էր. շրջելով դիվիզիոնի տարածքում, Սեյրան Օհանյանը եղավ զորանոցներում, տեղում ծանոթացավ հրետանավորների զորանոցային և սոցիալ-կենցաղային պայմաններին:

Ապա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց նաև մարզում տեղակայված մեկ այլ զորամաս, որտեղ զրուցեց զինվորների հետ. իրենց պարտականությունները լավագույնս տիրապետող զինվորներին նախարարը նվիրեց անվանական ժամացույցներ:

Այլ Նորություններ`
08.04.09
Ս.թ. ապրիլի 9-ին, ժամը 10:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի կունենա «Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» թեմայով կլոր սեղան և ԶՈւԺՎ ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աջակցությամբ հրատարակված «Զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» ձեռնարկի շնորհանդեսը:

08.04.09
Ս.թ. ապրիլի 8-ին նորարարության և քրտնաջան աշխատանքի, հատուկ տեխնիկա ստեղծելու և այն հաջողությամբ փորձարկելու համար պաշտպանության նախարար Ս. Օհանյանը արժեքավոր նվերներ է հանձնել ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանին, ավիացիոն ֆակուլտետի ավագ դասախոս, մայոր Յուրի Կարապետյանին, դասախոս, կապիտան Մարտիրոս Մաթևոսյանին, ուսումնական դասակի հրամանատար, լեյտենանտ Էդգար Մեսրոպյանին, լաբորանտներ, սերժանտ Վարդան Սեմերջյանին և կրտսեր սերժանտ Էդգար Մովսեսյանին:

07.04.09
Ս.թ. ապրիլի 7-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ կայացավ հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկներ, IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և թեթև քաշային կարգում IBF, WBA և WBC վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մեծարման երեկոն:

03.04.09
Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր շտաբի մի շարք վարչությունների և ծառայությունների բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ զինված ուժերի` Հանրապետության հյուսիսարևելյան և արևելյան սահմանագոտում տեղակայված մի շարք զորամասերում:

01.04.09
Ս.թ. ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ միասին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին առընթեր ՙԳեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն՚` մասնակցելու տիեզերական ընդունիչ կայանի գործարկմանը:

01.04.09
Ս.թ. ապրիլի 1-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները` Ռազմական կցորդների ասոցիացիայի նախագահի` ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդի նախաձեռնությամբ այցելեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

31.03.09
Ս.թ. մարտի 31-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի սահմանահատվածում ԵԱՀԿ մանդատի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ-դեսպան Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ իրականացվեց մոնիտորինգ:

30.03.09
ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանի համաձայն ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների ոլորտում ուսումնասիրություններ կատարելու, դրանց հիմնախնդիրների լուծմանն ու բարելավմանը միտված միջոցառումների պլան ստեղծելու նպատակով ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ:

28.03.09
Ս.թ. մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ուղեկցությամբ, այցելեց «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր` մասնակցելու կրթահամալիրի 7-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին նաև բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:

26.03.09
Համաձայն ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության, ս.թ. մարտի 26-ին, ժամը 05:35-ի սահմաններում, պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտ Պարգև Սամվելի Կարապետյանը, շարքայիններ Արամ Ռազմիկի Կարապետյանը, Արկադի Խաչատուրի Ումերյանյանը և Հրաչ Սուրենի Եղյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները ճշտվում են:

Հաջորդ 10
In Armenian | In Russian | In English
ՀՀ ԶՈՒ շքանշաններ և մեդալներ

ՀՀ ԶՈՒ պատմությունը

ՀՀ զինանշաններ

ՀՀ ԶՈՒ կառուցվածք

ՀՀ Նախագահ

ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ Կառավարություն

Ականազերծման կենտրոն
Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ

Ռազմական Ավիացիոն Ինստիտուտ

Ռազմաբժշկական ֆակուլտետ

www.mil.am - Ministry of Defence of RA