www.mil.am www.mil.am Home | Feedback | Site Map
Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia
ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն
ՀՀ Ռազմական Դոկտրին
ՀՀ ՊՆ Հանրային Իրազեկման Հայեցակարգ
Ministry of Defence of the Republic of Armenia
Գլխավոր էջ

Լուրեր

Ընդհանուր Տեղեկություններ Օրենքներ    
How to see in Armenian
Լուրեր
15.02.09
Հարգանքի տուրք Հաղթանակ զբոսայգում
Ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ և ԱՊՀ զինված ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և «Աֆղանստանից Խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի» կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Աֆղանական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Արարողությանը ներկա էին նաև աֆղանական 10-ամյա պատերազմի հայ և այլազգի վետերաններ, պատերազմում զոհվածների հարազատներ, պաշտոնատար անձիք:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` աֆղանական պատերազմի վետերաններին ուղղված ուղերձի ընթերցմամբ, որում մասնավորապես ասված է.

«Աֆղանական պատերազմի հարգելի´ վետերաններ,

1989 թվականի փետրվարի 15-ին Խորհրդային Միությունը դուրս բերեց իր զորքե­րը Աֆղանստանից: Անցած 20 տարիների հեռավորությունից վերաիմաս­տա­վորելով այդ իրադարձության պատմական նշանակությունը` կարող ենք փաստել, որ աֆղանական պատերազմի տարիները ոչ միայն բազում փորձությունների, անդառնալի կորուստների, մարդկային տառապանքների, այլև երդմանը հավատարիմ լինելու, մար­տա­կան սխրանքների և անձնազոհության տարիներ էին:

Աֆղանստանում իրենց պարտքը կատարեցին շուրջ 4000 հայորդիներ, որոնցից 1200-ը ցուցաբերած խիզախության համար պարգևատրվեց ԽՍՀՄ մեդալներով ու շքանշան­ներով, իսկ մեր 95 հայրենակիցները չվերադարձան տուն: Աֆղանստան էին մեկնել նաև պատերազմի ծանր հետևանքները վերացնող շինարարներ, բժիշկներ ու այլ քաղա­քա­ցիական մասնագետներ:

Մեր նորօրյա ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից աֆղանական պատերազմի մասնակից հարյուրավոր քաջորդիներ հայրենիքի կանչով և հոգու թելադրան­քով կրկին զենք վերցրին` այս անգամ արդեն հանուն հայրենի հողի ու ժողովրդի պաշտպանության: Նրանցից 187-ը զոհվեց մեզ պարտադրված գոյամարտում:

Աֆղանական պատերազմի վետերանները իրենց ողջ կյանքում պատվով են կրում Հայրենիքի զինվորի բարձր կոչումը: Շատերը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալներ և սպաներ են, ովքեր այս­օր էլ իրենց հարուստ փորձով նպաստում են մեր բանակի մարտունակության բարձրացմանը:

Հարգելի´ վետերաններ, մենք գնահատում ենք ձեր վաստակը, մաղթում առողջություն ու հաջողություններ ծառայության մեջ և անձնական կյանքում:

Ս.Սարգսյան»:

Ապա շնորհավորական խոսքով հանդես եկավ աֆղանական պատերազմի վետերան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը` իր խոսքում նշելով տասնամյա պատերազմի կարևորության մասին. «Ակնհայտ է, որ երեք տասնամյակ առաջ Խորհրդային Միությունը առաջինն էր, որ բախվեց համաշխարհային այնպիսի խնդրի, ինչն այսօր կոչվում է համաշխարհային ահաբեկչություն, և որի առջև այժմ կանգնած է ողջ մարդկությունը: Տասը տարի տևած պատերազմի ընթացքում 40-րդ սովետական բանակն Աֆղանստանում պայքարում էր ոչ միայն աֆղան մոջահեդների դեմ, այլև ոչնչացնում էր թմրանյութերով, զենք-զինամթերքով բեռնված քարավանները, հսկում էր նավթամուղերը, ճանապարհները` իր կողմը շեղելով թշնամի ուժերի հարվածները:

Մի առիթով վերջերս համացանցում կարդացի Աֆղանստանում գտնվող մի թղթակցի հարցազրույցը աֆղանցու հետ, որի ժամանակ վերջինս ասել է. 1989-ին խորհրդային զորքերը Աֆղանստանից դուրս բերելու առթիվ ես այն ժամանակ զոհաբերեցի 10 ոչխար: Այժմ կզոհաբերեմ 20 ոչխար, որպեսզի նրանք վերադառնան:

Ահա թե որքան է աճել խորհրդային բանակի հեղինակությունը վերջին քսան տարում:

Սիրելի վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ տասնամյա պատերազմի քսանամյա ավարտի կապակցությամբ: Քսան տարին պատմության համար մեկ ակնթարթ է, բայց այն թույլ է տալիս շատ բան իմաստավորել. քսանամյա զինվորները դարձել են հասուն տղամարդիկ, իսկ քառասնամյա տղամարդիկ` խելաշնորհ մարդիկ: Հնարավոր չէ մոռանալ հենակետերը և լեռնային ռազմերթերը, գիշերային կռիվները և լարված դարանի լռությունը, դուշմանի արյունոտ աչքերը և գնդակի սուլոցը, շիկացած բետոնը և թշնամու համալրվող հոսքերը:

Երբեք չենք մոռանա նաև մեր զոհված մարտական ընկերներին, չենք դավաճանի վետերանական ընկերության մեր սկզբունքներին:

Մենք կատարեցինք մեր առջև դրված խնդիրը, կատարեցինք մեր պարտքը:

Հավերժ փառք նրանց, ովքեր կենդանի չվերադարձան Հայրենիք»:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, պահեստազորի գնդապետ Արմեն Մխիթարյանը` իր խոսքում նշելով.

«Տասը տարի տևած այդ արյունալի պատերազմը անջնելի հետք թողեց բոլորիս սրտերում` առնչվելով ոչ միայն այդ պատերազմի մասնակիցներին, այլև նրանց ընտանիքներին, Խորհրդային Միության ողջ ժողովրդին:

Շուրջ 600 հազար մարդ մասնակցեց այդ պատերազմին, որից 15 հազարը տուն չվերադարձավ. կասնյակ հազարավոր մարտիկներ հաշմանդամ դարձան, հազարավոր ընտանիքներ ուղղակիորեն զգացին պատերազմի կործանարար հետևանքները:

Այսօր` քսանամյա հեռավորությունից հետադարձ հայացք գցելով կատարվածին, վստահաբար կարող ենք փաստել, որ մեր մարտիկներն Աֆղանստանում ցուցաբերեցին աննկուն կամք ու ոգի: Անմասն չմնաց նաև Հայաստանը. աֆղանական պատերազմին մասնկացած շուրջ 4000 հայորդիներից 86-ը տուն չվերադարձան: Այդ նույն մարտիկներն անմասն չմնացին նաև արցախյան գոյապայքարում. ազատամարտին մասնակցած մարտիկներից 160-ը զոհվեցին մարտի դաշտում, իսկ շատերն այսօր էլ կանգնած են բանակաշինության ակունքներում` շարունակելով իրենց անձնվեր ծառայությունը Հայրենիքին:

Այո, անկոտրուն է հայ մարտիկի կամքն ու ոգին և այս նորակառույց խորհրդանշական հուշարձանը մարմնավորում է այդ մարտիկների գործած սխրանքները. այն հավերժ կծառայի որպես յուրօրինակ հավաքատեղի` աֆղանական պատերազմի մասնակիցների և այդ պատերազմում զոհվածների ընտանիքների, հարազատների համար: Հետևապես փետրվարի 15-ը ոչ միայն զոհվածների հիշատակի օր է, այլև օր, երբ հնարավորություն ունենք ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղելու նրանց, ովքեր ազնվորեն և խիզախորեն կատարեցին իրենց զինվորական ու քաղաքացիական պարտքը, նաև նրանց` ովքեր քաջաբար ընկան մարտում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որպեսզի պատերազմի պատճառած վիշտն այլևս չթակի մեր դռները, և որ ապրենք խաղաղ ու ստեղծարար կյանքով` ի փառս մեր Հայրենիքի»:

Այնուհետև ելույթներին հաջորդեց աֆղանական պատերազմի մասնակիցների` ՀՀ պետական և գերատեսչական պարգևներով պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Ռ.Աուշևի հրամանով ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի այլ ներկայացուցիչներ պարգևատրվեցին «Աֆղանական պատերազմի մասնակից» մեդալով:

Միջոցառման ավարտին եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` իր խոսքում մասնավորապես ասելով.

«Հարգելի հյուրեր,

Աֆղանական պատերազմի վետերաններ,

Պարոնայք գեներալներ և սպաներ,

Յուրաքանչյուր սերունդ իր ճակատագիրն ու պատմական առաքելությունն ունի, Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու պատասխանատվության բաժինը:

Այստեղ հավաքվածների մեծ մասը ծնվել և հասակ է առել խորհրդային համակարգում, կրթվել ու դաստիարակվել է այլ գաղափարախոսությամբ: Սակայն դարերի փորձությանը դիմացած ճշմարտությունն այն է, որ բոլոր ժամանակներում և հասարակարգերում Հայրենիքի զինվորի հավատամքը մեկն է` հավատարիմ մնալ զինվորական երդմանը և պետությանը: Խորհրդային ժամանակաշրջանում մեր նախորդ սերունդներին վիճակվել է մասնակցել երկու` Հայրենական Մեծ և Աֆղանական պատերազմներին. երկու դեպքում էլ հայ ժողովրդի զավակները հավատարիմ են մնացել նախնյաց զինական պատգամին:

Այսօր Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-րդ տարեդարձն է: Մեկ տասնամյակ տևած այդ պատերազմին, ի թիվս Խորհրդային Միության մյուս ժողովուրդների, մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակները, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց զինվորական պարտքը: Նրանցից շատերը պատերազմից վերադարձան մարտական մեդալներով ու շքանշաններով: Ցավոք սրտի, շուրջ 100 հայ ընտանիքների զավակներ զինվորական պարտքը կատարելիս զոհվեցին: Պատերազմի տարիներին քիչ չի եղել նաև արարչական առաքելությամբ Աֆղանստան մեկնած հայ մասնագետների թիվը: Եվ որտեղ էլ նրանք ծառայել ու աշխատել են, աչքի են ընկել մեր ազգային դիմագծին հատուկ մարդկային առաքինություններով` քաջությամբ, բարեխղճությամբ, հավատարմությամբ, կարիքի մեջ գտնվողին սատարելու պատրաստակամությամբ:

Աֆղանական պատերազմի մասնակից հայորդիների հայրենասիրական ոգին, մարտական փորձը և ռազմական հմտությունները նոր դրսևորում գտան մեր նորօրյա ազատագրական պայքարի տարիներին: ՀՀ սահմանների պաշտպանության գործին, արցախահայության արդար պայքարին առանց երկմտելու զինվորագրվեցին նաև աֆղանական պատերազմի մասնակիցները: Աֆղանստանի դժվարին պատերազմում ձեռք բերած նրանց մարտական փորձն ու խիզախությունն ափոխարինելի էին արցախյան ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի ժամանակ. արցախյան ազատամարտի ամենադժվարին օրերին կազմավորվեց «Աֆղանցիներ» ջոկատը, շատ-շատերն այլ ջոկատների կազմում մարտնչեցին պատերազմի ամենաթեժ կետերում` ցուցաբերելով խիզախության և անձնազոհության օրինակներ: Ավաղ, նրանցից շատերը կյանքի և արյան գնով հաստատեցին հայրենիքի հավերժ հավատարիմ զինվորը լինելու իրավունքը: Այսօր էլ երկու պատերազմների շատ մասնակիցներ թե զինվորական, և թե քաղաքացիական գործունեությամբ շարունակում են իրենց փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել հայոց նորաստեղծ պետականության ամրապնդման, բանակի հզորացման գործին:

Ուրախալի է նաև այն, որ զինվորական նոր սերունդը պատվախնդրորեն շարունակում է կրել հայրենյաց զինվորի կոչումը, վետերանների փորձով և օրինակով կերտում է մեր ներկա պատմությունը, ամուր կանգնած է նորաստեղծ հայոց պետականության սահմանների պաշտպանության դիրքերում:

Պետությունն ու հասարակությունն արժանիորեն են գնահատում աֆղանակն պատերազմի վետերանների ավանդը: Եվ պատահական չէ, որ այս օրերին պետական մակարդակով ենք նշում Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակը, որի շրջանակներում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները հարգանքի և մեծարանքի տուրք են այդ պատերազմի վետերաններին, մարտի դաշտում ընկածների հիշատակին: Ինչ խոսք, այդ վաստակի գնահատականն են նաև պետական և գերատեսչական այն պարգևները, որոնք հանձնվեցին վետերաններին:

Թույլ տվեք ՀՀ կառավարության, զինված ուժերի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորել աֆղանական պատերազմի բոլոր մասնակիցներին, պարգևատրվածներին, մաղթել Ձեզ քաջառողջություն, եռանդ և հետագա բեղմնավոր գործունեություն` ի շահ մեր հայրենիքի և նորանկախ պետականության:

Հավերժ փառք մարտի դաշտում զոհվածներին:

Թող որ բոլոր ժամանակներում սերունդների երախտագիտությունը և սերն ուղեկցի Հայրենիքի Զինվորին»:

Այլ Նորություններ`
19.02.09
Ս.թ փետրվարի 19-ին, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի մի շարք ներկայացուցիչներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` ծաղկեպսակ դնելու 2004թ.-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ազգային պատկանելության համար ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի շիրիմին:

18.02.09
Ի պատասխան ս.թ. փետրվարի 18-ին «Ուրբաթ» ակումբում «Բանակի մասնակցությունը մարտի 1-ին» թեմայով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է որոշ պարզաբանումներ:

18.02.09
Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց:

17.02.09
Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Արմավիրում տեղակայված «Բաղրամյան» ուսումնական բրիգադ:

16.02.09
Ս.թ. փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին:

12.02.09
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի զարգացման գործում հանդես է գալիս որպես ամենաշահագրգիռ կողմերից մեկը: Գաղտնիք չէ, որ զարգացած կապի և հեռահաղորդակցության համակարգի առկայությունը պետության պաշտպանության կազմակերպման կարևորագույն հրամայականներից է:

12.02.09
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. փետրվարի 15-ին, ժամը 12:00 ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ սպայակազմի, ինչպես նաև աֆղանական պատերազմի վետերանների և այդ պատերազմում զոհվածների ծնողների ուղեկցությամբ, Աֆղանստանից Խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի կապակցությամբ իրականացվող հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում, կայցելի «Հաղթանակ» զբոսայգի` ծաղկեպսակ դնելու Աֆղանական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

11.02.09
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին ս.թ. հունվարի 31-ի հրամանագրով.

10.02.09
Ս.թ. փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հաշվետվություն ներկայացրեց ՀՀ կառավարությունում:
Հաշվետվության ընթացքում նախարարը ներկայացրել է երկրի պաշտպանության և արտաքին անվտանգության ապահովման բնագավառում 2008թ. իրականացված աշխատանքները:

06.02.09
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի (ԿԿԶՀ) նեյրովիրաբուժական բաժանմունքը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով, ինչպես նաև իրականացվել է բժիշկ-մասնագետների վերապատրաստում արտասահմանում, ինչի շնորհիվ միայն ԿԿԶՀ նեյրովիրաբուժական բաժանմունքում են իրականացվում այնպիսի հիվանդությունների բուժման նորագույն վիրահատություններ, ինչպիսիք են.

Հաջորդ 10
In Armenian | In Russian | In English

ՀՀ - ՆԱՏՕ ԱԳԳԾ

Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ

Հրապարակումներ, հարցազրույցներ

Հանրային կապեր

«Հայկական բանակ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ամսագիր

ՖՈՏՈԱՐԽԻՎ

Կառավարության որոշումներ

ՌՆԱ-ի հսկողություն

ՀՀ Նախագահ

ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ Կառավարություն

Ականազերծման կենտրոն
Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ

Ռազմական Ավիացիոն Ինստիտուտ

Ռազմաբժշկական ֆակուլտետ

www.mil.am - Ministry of Defence of RA