31.12.08
Ամանորյա այցելություն`երկրի պաշտպանական դիրքեր
Ս.թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելեց երկրի պաշտպանական դիրքերի հարավ-արևելյան հատված:
Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ուղեկցում էին նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, որոնք պաշտպանական հենակետում զրուցեցին զինվորների և սպաների հետ, լսեցին նրանց խնդիրները, ծանոթացան զինվորական ծառայության պայմաններին:Այցի ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինծառայողներին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` շնորհակալություն հայտնելով վերջիններիս աչալուրջ ծառայություն իրականացնելու համար:
Այլ Նորություններ`
13.01.09
Ս.թ հունվարի 13-ին ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորությամբ, մասնակցել են պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքների քննարկմանը նվիրված աշխատանքային խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ հինգ փուլից բաղկացած այս գործընթացը նախատեսված է ավարտել մինչև 2010թ. ապրիլ ամիսը: |
13.01.09
|
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հիշեցնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը 2009թ.-ի ընթացքում լուսաբանելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում հավատարմագրելու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հունվարի 20-ն է:
|
13.01.09
Ս.թ. հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպաման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ: |
10.01.09
Ս.թ. հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ռեժիսոր Արշակ Մարգարյանի «Նելսոն» ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կռավարության անդամներ, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, դերասաններ, մշակույթի գործիչներ, զինվորականներ, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ: |
10.01.09
Ս.թ հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը գիտակրթական հաստատությունների, այդ թվում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: |
09.01.09
Ս.թ. հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց նոր` 2009թ. առաջին կոլեգիայի նիստը` 2008թ. արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ զինված ուժերում 2008թ.-ին ունեցած ձեռքբերումներին, դրանց ամփոփմանը, ինչպես նաև տեղ գտած թերություններին առնչվող տարաբնույթ հարցեր: |
31.12.08
|
Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հարգելի ազատամարտիկներ և հայրենիքի սուրբ նահատակների մերձավորներ, սիրելի հայրենակիցներ: Ամանորը և սբ. Ծնունդն այն հիասքանչ տոներն են, որ համակում են մարդկանց սրտերն անհուն լավատեսությամբ, մղում նրանց ավելի ջերմ հայացքով նայել ապագային: Այն, ինչ կատարվել է ընթացիկ տարում` անցյալ է այլևս. մարդիկ նայում են առաջ` նոր հորիզոն նշմարելու, նոր բարձունքներ հաղթահարելու ակնկալիքով` ինչն էլ հանդիսանում է կյանքի բնականոն ընթացքը:
|
31.12.08
Ս.թ. դեկտեմբերի 31-ին, ՀՀ զինված ուժերի ողջ բարձրագույն սպայակազմը` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատության համար նահատակված հայորդիների հիշատակին: |
30.12.08
|
Ս.թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10:00-ին, ՀՀ զինված ուժերի ողջ բարձրագույն սպայակազմը կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատության համար նահատակված հայորդիների հիշատակին:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է: |
27.12.08
|
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Չինաստան:
|





Ս.թ հունվարի 13-ին ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորությամբ, մասնակցել են պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքների քննարկմանը նվիրված աշխատանքային խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ հինգ փուլից բաղկացած այս գործընթացը նախատեսված է ավարտել մինչև 2010թ. ապրիլ ամիսը:
Ս.թ. հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպաման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ:
Ս.թ. հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ռեժիսոր Արշակ Մարգարյանի «Նելսոն» ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կռավարության անդամներ, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, դերասաններ, մշակույթի գործիչներ, զինվորականներ, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ս.թ հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը գիտակրթական հաստատությունների, այդ թվում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ս.թ. հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց նոր` 2009թ. առաջին կոլեգիայի նիստը` 2008թ. արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ զինված ուժերում 2008թ.-ին ունեցած ձեռքբերումներին, դրանց ամփոփմանը, ինչպես նաև տեղ գտած թերություններին առնչվող տարաբնույթ հարցեր:
Ս.թ. դեկտեմբերի 31-ին, ՀՀ զինված ուժերի ողջ բարձրագույն սպայակազմը` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատության համար նահատակված հայորդիների հիշատակին:




