www.mil.am www.mil.am Home | Feedback | Site Map
Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia
ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն
ՀՀ Ռազմական Դոկտրին
ՀՀ ՊՆ Հանրային Իրազեկման Հայեցակարգ
Ministry of Defence of the Republic of Armenia
Գլխավոր էջ

Լուրեր

Ընդհանուր Տեղեկություններ Օրենքներ    
How to see in Armenian
Լուրեր
28.07.10
Պարգևատրվել են ժամկետային զինծառայողները
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը:
Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Սեյրան Օհանյանը պարգևը հանձնեց շարքային Նարեկ Ղարաքեշիշյանին: Մաղթելով քաջառողջություն և շուտափույթ ապաքինում` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ծառայակից ընկերոջը սեփական կյանքը վտանգելու գնով փրկելը արժանի է գովասանքի և գնահատանքի:
Նույն օրը պարգևատրման արարողություն տեղի ունեցավ նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Սեյրան Օհանյանը պարգևը հանձնեց կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց նրան բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և ծառայակից ընկերոջ կյանքը փրկելու համար, մաղթեց առողջություն, խաղաղ և արգասաբեր ծառայություն:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այլ Նորություններ`
30.07.10
Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երևան):
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

29.07.10
Ս.թ. հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

28.07.10
ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՀ զինված ուժերում «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալ հիմնելու և դրա կանոնադրությունն ու նկարագրությունը գործողության դնելու մասին:
ՀՀ ԶՈւ «Մարտական հերթապահության համար» մեդալը շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

27.07.10
2010թ. հուլիսի 24-ից 26-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության Աֆղանստանի Իսլամական Հանրապետության աշխատանքային այցը

2010թ. հուլիսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Աֆղանստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
 Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կունդուզում տեղակայված ՀՀ զորախմբին, ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, եղել Կունդուզի օդանավակայանի հենակետերում: Օդանավակայանի անվտանգությունն ապահովում է հայկական զորախումբը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը օրհնել է հայ խաղաղապահների կողմից կառուցված Սուրբ Թադևոս Առաքյալ անվանակոչված մատուռը:

24.07.10
Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:

Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ) հյուսիսային հրամանատարությունում գերմանական ուժերի կազմում տեղակայված հայկական զորախմբին, հանդիպումներ կունենա ԱՄԱԱՈՒ հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ գեներալ Դեվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, ԱՄԱԱՈՒ հյուսիսային հրամանատարության հետ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

23.07.10
Հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկկողմ համագործակցության շրջանակներում և Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի հրավերով պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:
Հուլիսի 21-ին Սեյրան Օհանյանն այցելել է Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի, որտեղ հանդիպել է Գերմանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակությանը ողջունել է արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈւ կազմավորման պատմությունը, խոսել է Հայաստանի առջև դրված խնդիրների և այն ձեռքբերումների մասին, որ ունեցել են հայկական զինված ուժերը պատերազմի և խաղաղության տարիներին, պատասխանել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:

22.07.10
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների մեղմ ասած «վրդովմունքը»: Պատճառը պարզ է. Ս. Օհանյանը խոսել է Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մասին, այսինք` այն ամենի, ինչն այդքան անհանգստացնում է հարևան պետության իշխանություններին: Հարցազրույցում նախարարը ներկայացրել է սպառազինության ձեռքբերման և ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման այն առավելությունները, որոնք, որպես ՀԱՊԿ անդամ, ունի Հայաստանը:
Ս. Օհանյանը քննադատել է հարևան պետության վարած քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը և սպառազինությունների մրցավազքին: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը իրական սպառնալիք է տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար:
Հարցազրույցը կամայականորեն մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն` կրկին անգամ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական տարածքների «օկուպացման» մեջ և նշելով, թե ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ձգձգվում է Հայաստանի ղեկավարության «օկուպացիոն» քաղաքականության հետևանքով:

21.07.10
Ս.թ. հուլիսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին: Համաժողովի հիմնական նպատակն էր տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև եվրատլանտյան ռազմական կառույցների հետ համագործակցության հարցերի քննարկումը:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Գեներալ-գնդապետ Խաչատուրովն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության հարցերին, ինչպես նաև Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության առկա սպառնալիքներին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

21.07.10
Հուլիսի 21-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարի և ռազմաքաղաքական ղեկավարության հետ: ՀՀ ՊՆ պատվիրակությունն կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ անցնում է նախատեղակայման վարժանք:

20.07.10

Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչևը, ինչպես նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, հայ-ռուսական ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները և ոլորտին առնչվող նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման հարցերը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հաջորդ 10
In Armenian | In Russian | In English

ՀՀ - ՆԱՏՕ ԱԳԳԾ

Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ

Հրապարակումներ, հարցազրույցներ

Հանրային կապեր

«Հայկական բանակ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ամսագիր

ՖՈՏՈԱՐԽԻՎ

Կառավարության որոշումներ

ՌՆԱ-ի հսկողություն

ՀՀ Նախագահ

ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ Կառավարություն

Ականազերծման կենտրոն
Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ

Ռազմական Ավիացիոն Ինստիտուտ

Ռազմաբժշկական ֆակուլտետ

www.mil.am - Ministry of Defence of RA