www.mil.am www.mil.am Home | Feedback | Site Map
Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia
ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն
ՀՀ Ռազմական Դոկտրին
ՀՀ ՊՆ Հանրային Իրազեկման Հայեցակարգ
Ministry of Defence of the Republic of Armenia
Գլխավոր էջ

Լուրեր

Ընդհանուր Տեղեկություններ Օրենքներ    
How to see in Armenian
Լուրեր
29.01.09
Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին և ռազմական կցորդ Ռիստո Լումիին:
Ս.Օհանյանը նախ ողջունեց հյուրերին` ՊՆ վարչական համալիրում, ապա հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների աշխուժացմանը:

Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը նշեց, որ թեև երկու երկրները գտնվում են աշխարհաքաղաքական տարբեր տարածաշրջաններում, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր և հետաքրքրություններ` զարգացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական և պաշտպանության բնագավառներում:

Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր` փաստելով, որ երկու պետությունների միջև հաստատված բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը լավ նախադրյալներ են ստեղծել հարաբերությունների` առավել լայն շրջանակ ընդգրկելու համար:

Հանդիպման ավարտին Ս.Օհանյանն ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է բոլոր շահագրգիռ երկրների հետ պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցություն հաստատելու ուղեգիծ, իսկ Էստոնիայի, և ընդհանրապես, Բալթյան երկրների կողմից տարածաշրջանում իրականացվող հավասարակշռված քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում այդ բնագավառում համագործակցություն իրականացնելու:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Այլ Նորություններ`
24.04.09
Ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով անմար կրակին՝ մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Հոծ բազմության շարքերում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը և զինծառայողներ:

23.04.09
Ս.թ. ապրիլի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետությունում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության փորձագետ Հ.Մելշայմերը: Նրա այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել ՀՀ ՊՆ փորձագետներին ՀՀ զինված ուժերում քաղաքացիական ծառայության ներդրման գործընթացի վերաբերյալ:

22.04.09
Ս. թ. ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

22.04.09
Միջազգային ասպարեզում Հայաստանի սպորտային պատիվը բարձր պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում քիք-բոքսինգի զարգացումը խթանելու համար մարզիկներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ս.թ ապրիլի 21-ին հրաման է ստորագրել մի խումբ մարզիկների պատվոգրերով պարգևատրելու մասին:

22.04.09
Ապրիլի 22-ին Երևանի Գ. Հասրաթյան 25/4 հասցեում տեղի ունեցավ նորակառույց բնակելի շենքի բացման և ծառայողական բնակարանների բաշխման  հանդիսավոր արարողություն: Արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:

21.04.09
Ս.թ. ապրիլի 25-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության, առողջապահության նախարարները, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանապետը, Երևանի քաղաքապետը և հանրապետության մարզպետերը: Խորհրդակցության ընթացքում կամփոփվեն 2008թ. աշնանային զորակոչի արդյունքները և 2009թ. գարնանային զորակոչի խնդիրները:

21.04.09
Ս.թ. ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին` Երևանի Գ. Հասրաթյան 25/4 հասցեում /Աջափնյակ համայնք, «Շանթ» գործարանի հարևանությամբ/ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի մասնակցությամբ տեղի կունենա նորակառույց բնակելի շենքի հանդիսավոր բացման և ծառայողական բնակարանների բաշխման արարողություն:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:

17.04.09
17 ապրիլի, 2009թ.

Թույլ տվեք իմ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորել բարեկամ Իրանի բանակի հրամանատարությանը, անձնակազմին և իրանցի բարեպաշտ ժողովրդին այս գեղեցիկ տոնի` Բանակի օրվա առթիվ:

17.04.09
Ապրիլի 18-ը նշվում է որպես «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր», այդ կապակցությամբ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվելու են ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

16.04.09
Ս.թ. ապրիլի 1-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում մեկնարկել է 12 շաբաթ տևողությամբ բժշկական վարժանք խաղաղապահ բրիգադի կազմում ստեղծվելիք բժշկական դասակի անձնակազմի համար: Վարժանքը, որն իր բնույթով եզակի է, առաջին անգամ է անցկացվում ՀՀ զինված ուժերում:

Հաջորդ 10
In Armenian | In Russian | In English

ՀՀ - ՆԱՏՕ ԱԳԳԾ

Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ

Հրապարակումներ, հարցազրույցներ

Հանրային կապեր

«Հայկական բանակ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ամսագիր

ՖՈՏՈԱՐԽԻՎ

Կառավարության որոշումներ

ՌՆԱ-ի հսկողություն

ՀՀ Նախագահ

ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ Կառավարություն

Ականազերծման կենտրոն
Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ

Ռազմական Ավիացիոն Ինստիտուտ

Ռազմաբժշկական ֆակուլտետ

www.mil.am - Ministry of Defence of RA