www.mil.am www.mil.am Home | Feedback | Site Map
Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia Ministry of Defence of the Republic of Armenia
ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն
ՀՀ Ռազմական Դոկտրին
ՀՀ ՊՆ Հանրային Իրազեկման Հայեցակարգ
Ministry of Defence of the Republic of Armenia
Գլխավոր էջ

Լուրեր

Ընդհանուր Տեղեկություններ Օրենքներ    
How to see in Armenian
Լուրեր
18.01.08
ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի հաշվետու զեկույցը ԶԼՄ ներկայացուցիչներին` պաշտպանության բնագավառի 2007թ.-ի արդյունքների և 2008թ.-ի հիմնական խնդիրների վերաբերյալ
Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ Այսօր հաշվետու զեկույցով ներկայացնում եմ պաշտպանության բնագավառում 2007թ.-ի արդյունքները և 2008թ.-ի հիմնական խնդիրները:
Մեկ տարին, իհարկե, մեծ ժամանակահատված չէ: Այլ բան է բանակային մեկ տարին. այստեղ յուրաքանչյուր ժամ իր նշանակությունն ունի: Որքան էլ փաստենք պատերազմի անհավանականությունը, միևնույն է, բանակն ապրում է իր կյանքով` տեսական և գործնական գիտելիքների, ինչպես նաև մարտական, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության ձեռքբերումներով:

2007 թվականը մեր զինված ուժերի համար խորհրդանշական էր. տարին սկսեցինք` նշելով բանակի 15-ամյակը: Եվ այն հանգամանքը, որ արդեն ունենք տասնհինգամյա պատմություն, իր կնիքն է դրել մեր գործունեության վրա:

Մեզ հաջողվեց զինել բանակը նորագույն սպառազինությամբ, համալրել օդուժը, ավարտեցինք գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը` այն համալրելով նորագույն համակարգով, որը հնարավորություն կտա հուսալիորեն պաշտպանվել օդուժի հարձակումներից: Այս համակարգն այսօր արդեն մարտական հերթապահության է կանգնած:

Կուտակեցինք զինամթերքի, նյութական և տեխնիկական ժամանակակից միջոցների, վառելիքի պահուստային զգալի պաշար: Շարունակվում է զինված ուժերի` տեխնիկայի և սպառազինության արդիականացման գործընթացը:

ՀՀ զինված ուժերի մարտունակության ամրապնդման վրա մեծ ազդեցություն են ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ և հրամանատարաշտաբային զորախաղերը, մարտավարական զորավարժությունները, ինչի արդյունքում բարձրացել են պաշտոնատար անձանց գործնական ունակությունները ղեկավարման ուղղությամբ:

2007թ.-ի նշանակալի միջոցառումների շարքին են դասվում նաև զորքերի կառուցվածքային փոփոխությունները. մասնավորապես, մշակվել են խաղաղապահ բրիգադի հաստիքացուցակները, կազմավորվում է շտաբը և ևս մեկ գումարտակ: Պայմանագրային հիմունքներով կազմավորվել են ինժեներասակրավորային և հետախուզական նոր վաշտեր, հրաձգային գումարտակներ: Ընթացքում է անձնակազմի` պայմանագրային զինծառայողներով, սերժանտներով ու հատուկ քաղաքացիական ծառայողներով, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրման գործընթացը, հակաօդային պաշտպանության հետախուզության համակարգի արդիականացումը:

Կատարելագործվել է թվային հեռախոսացանցը, զինված ուժերի նյութատեխնիկական բազան, կատարվել են կապիտալ շինարարության և նորոգման ծրագրով իրականացված աշխատանքները, լուծվել են սոցիալական որոշ խնդիրներ: Բարելավվել են զինվորների կենցաղային պայմանները, կառուցվել են նոր, հարմարավետ զորանոցներ, ճաշարաններ, բուժկետեր, պահակատներ, բաղնիք-լվացքատներ և այլն:

Ինժեներական առումով մարտական դիրքերում երկարաժամկետ կրակակետերի, դիտակետ կրակակետերի սարքավորումը, խրամատների, խրամուղիների, հաղորդակցման ուղիների երեսպատումը, առկա ամրաշինական կառույցների կատարելագործումը, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավումը` նոր քարե կացարանների և ճաշարանների կառուցումը, նախկինում կառուցվածների վերանորոգումը, փոս ճանապարհների, հողաթմբերի, նոր ճանապարհների սարքավորելը, առկա ճանապարհների և կամուրջների վերանորոգումը նպաստել են նաև մարտական դիրքերում հերթապահության որակի բարձրացմանը:

Թիկունքային ապահովման պլանով նախատեսված միջոցառումները ևս ամբողջությամբ կատարվել են. մշակվել և գործողության մեջ են դրվել սննդի ապահովման նոր նորմաներ: Մարտական հենակետերում սննդամթերքի պահպանումը կազմակերպելու նպատակով ձեռք են բերվել հերմետիկ պահարաններ, իսկ որոշ սննդամթերքներ (կարագ, շաքարավազ, երշիկ) անձնակազմին հատկացվում են անհատական փաթեթավորմամբ:

2008թ.-ին նախատեսվում է ավարտել բոլոր ճաշարանների համալրումը ժամանակակից սարքավորումներով: Այս տարի, որպես նորամուծություն, 2 զորամասերի ճաշարաններ վարձակալական հիմունքներով շահագործման կհանձնվեն հասարակական սննդի քաղաքացիական կազմակերպությունների:

2007թ.-ին ՀՀ տարածքում կառուցվել է 11 բնակելի շենք, արդյունքում զինծառայողներին է հանձնվել 346 ծառայողական բնակարան (ԼՂՀ տարածքում 6 շենք` 132 բնակարան): 2008թ.-ին նախատեսվում է դրանց թիվը հասցնել 475-ի, իսկ ԼՂՀ- ում 150-ի, շահագործման հանձնել նաև, կապիտալ վերանորոգված 233 բնակարան:

Պետական բյուջեից պաշտպանական կարիքների համար նախատեսված ընդհանուր հատկացումները կատարվել են 100%-ով և ծախսվել նպատակին: 2007թ. ֆինանսական տարվա ընթացքում անձնակազմին կատարվող վճարումների չափն ավելացել է 20%-ով, իսկ նյութատեխնիկական բազայի համալրման և պահպանման, ինչպես նաև կապիտալ շինարարության և շենքերի, շինությունների հիմնական նորոգումների ծախսերի գծով ընդհանուր հատկացումներն աճել են 30%-ով:

Այս տարի ևս 10 տոկոսով կբարձրանա զինծառայողի դրամական բավարարումը, քաղծառայողների աշխատավարձը` այսպիսով սպայի միջին ամսական դրամական բավարարումը հասցնելով մոտ 180.000 դրամի, ենթասպայինը` 109.000 դրամի, պայմանագրային զինծառայողինը` 91.000 իսկ ծառայողինը` 57.000 դրամի: 2008թ.-ից կսկսվի բանակի համալրումը պրոֆեսիոնալ սերժանտական կազմով, որի միջին ամսական դրամական բավարարումը կկազմի 125.000 դրամ: (Համեմատության համար նշեմ, որ 2006թ.-ին սպայի միջին ամսական դրամական բավարարումը կազմել է մոտ 137.000 դրամ, իսկ 2007թ.-ին` 165.000): Կառավարության ծրագրի համաձայն 2008թ.-ի հունվարի 1-ից զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակված կենսաթոշակի չափն ավելացել է 60%-ով:

Զոհված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամ զինծառայողների 448 անօթևան ընտանիքների` բնակարան ձեռք բերելու համար 2007թ.-ին հատկացվել է 3 միլիարդ դրամ փոխհատուցում, ևս 3 միլիարդ դրամ Կառավարությունը նախատեսել է հատկացնել 2008թ.-ին: Ծրագիրը շարունակական բնույթ է կրում:

2007թ.-ի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, հասարակական կազմակերպություններին ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 421 միլիոն դրամ ֆինանսական օգնություն:

2007թ մենք լուրջ քայլեր կատարեցինք զինված ուժերում կարգուկանոնն ամրապնդելու ուղղությամբ: Դրա վկայությունը հանցագործությունների և մահացության դեպքերի նվազումն է: Պաշտպանության նախարարության ենթակա զորամասերում և զինվորական կազմակերպություններում 2007թ.-ին հանցագործությունների թիվը նախորդ տարվա դիմաց, նվազել է 16 %-ով, զորամասն ինքնակամ լքելու դեպքերը նվազել են 27, իսկ պատահարները 17,2 %-ով:

2007թ.-ին ժամկետային զինծառայողների զոհվելու կամ մահվան դեպքերի թիվը 31-ն է, որից 2-ը կապված չեն ծառայության հետ (երկու դեպքում էլ զինծառայողները գտնվելիս են եղել արձակուրդում). 2006թ.-ի համեմատությամբ այն նվազել է 2-ով: Սա ամենացածր ցուցանիշն է բանակի կազմավորման օրից ի վեր: Ասել, թե սա ձեռքբերում է` չի կարելի, քանզի, ինչպես բազմիցս նշել եմ, մեզ համար նույնիսկ 1 զոհն արդեն շատ է: Զորքերում հանցավորության և իրավախախտումների դեմ աստիճանաբար ստեղծվում է անհանդուրժողականության մթնոլորտ` նպաստելով կանոնադրային բարքերի և հարաբերությունների ամրապնդմանը:

Դատա-իրավական բարեփոխումների արդյունքում պաշտպանության նախարարության համակարգում ստեղծվեց քննչական վարչություն, որն աշխատելու է այս և նման այլ խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ` այսուհետ ևս ապահովելով բանակում վերոնշյալ դեպքերի քննության թափանցիկությունը:

Ուրախացնող է այն փաստը, որ էապես փոխվում է հասարակության վերաբերմունքը բանակի հանդեպ: Այդ մասին են վկայում զորակոչի սահուն, կանոնավոր ընթացքը, օրեցօր ամրապնդվող բանակ-հասարակություն կապը, ինչպես նաև մեր բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: 2007թ.-ին Երևանի կենտրոնում կանգնեցրինք ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կիսանդրին: Մեծ շուքով նշեցինք մեր ազգային հերոսներից մեկի` Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50 ամյակը. Հաղթանակ զբոսայգում կանգնեցված նրա կիսանդրին հիմնաքար դարձավ հերոսների պուրակի ստեղծման: Ազգի հերոսների ոգով է դաստիարակվում մեր այսօրվա և վաղվա զինվորը:

Տարվա ձեռքբերումներից էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակումը և դրա հաստատումը ՀՀ Նախագահի հրամանագրով, որի հիման վրա ստեղծվեց Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը:

Կատարելագործվում է օրենսդրական դաշտը, զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ, ինչի արդյունքում կհստակեցվեն պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթներն ու լիազորությունները, կներդրվի քաղաքացիական հատուկ ծառայությունը (2008թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կմշակվի վերջինիս վերաբերյալ իրավական ակտերի փաթեթ, իսկ բուն գործընթացը կսկսվի նոյեմբերին): Ներկայումս մշակվում է պաշտպանության նախարարության նոր կառուցվածքի վերաբերյալ փաստաթուղթ, որի արդյունքում կհստակեցվեն նաև հատուկ քաղաքացիական ծառայության պաշտոնները:

ՀՀ զինված ուժերում ընդլայնվել են օտար լեզվի ուսուցման հնարավորությունները, ներդրվել է թեստավորման միջազգային համակարգ, ուսումնասիրվել և մշակվել են համապատասխան ուսումնական ծրագրեր սերժանտական կազմի համար, հասարակության տեղեկացման նպատակով մշակվել է հասարակական իրազեկման ռազմավարություն: Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհուրդ, որի գործունեությունը նպատակաուղղվելու է զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, թերությունների բացահայտմանը: Սահմանվում են վերջինիս գործունեության մեխանիզմները:

Շարունակելու ենք հետևողականորեն կատարել պաշտպանական բարեփոխումների աշխատանքային ծրագիր-ժամանակացույցով նախատեսված միջոցառումները` ուշադրություն դարձնելով օրենսդրական փոփոխություններին, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը: Ուշադրություն ենք դարձնելու նաև ՀՀ զինված ուժերի կառուցվածքային կատարելագործմանն ու քաղաքացիական հատուկ ծառայության և պայմանագրային սերժանտական համակարգի ներդրմանը: Նախատեսվում է «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը:

2007թ. շարունակվել է ՀՀ զինված ուժերի ակտիվ գործունեությունը միջազգային խաղաղապահ գործընթացին: Տարվա ընթացքում իրականացվել են Իրաքում և Կոսովոյում ՀՀ զորախմբերի հերթափոխերը: Դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել 1 տարով երկարաձգել Իրաքում ՀՀ զորախմբի մանդատը: Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Հայաստանի խաղաղապահ գործունեությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ. նախատեսվում է 2008թ.-ին Կոսովոյում կրկնապատկել հայ խաղաղապահների թիվը` զորախմբի թվաքանակը դասակի մակարդակից հասցնելով վաշտի մակարդակի:

Շարունակվել են ռազմական համագործակցության ընդլայնման միտումները ինչպես երկու կարևորագույն անվտանգության համակարգերի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կազմակերպության շրջանակներում, այնպես էլ այս կազմակերպությունների անդամ պետությունների և Հայաստանի մյուս գործընկերների հետ: Համագործակցությունն ուղղորդվել է Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման, զինված ուժերի մարտունակության և նրա փոխգործակցելիության հնարավորությունների ամրապնդմանը:

Շարունակվել է արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական դաշինքի ամրապնդման, առկա իրավա-պայմանագրային դաշտի արդիականացման, ռազմական համագործակցության ծրագրերի գործնական իրականացման ուղղությամբ. իրականացված միջոցառումներն ուղղված են եղել երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդմանը, հակաօդային պաշտպանության համատեղ հերթապահության, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական բնագավառներում համագործակցության ընդլայնմանը:

Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Անկախ Պետությունների Համագործակցության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` որպես միջազգային անվտանգության կազմակերպությունների կայացման և ամրապնդման գործընթացում: Այս ուղղությամբ տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ:

2007 թվականի ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցությունը զարգացել է ռազմաքաղաքական և ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի ուղղությամբ:

Միաժամանակ համագործակցություն է իրականացվել ՆԱՏՕ-ի` որպես Եվրոպական անվտանգության երաշխավոր կառույցի հետ` 26+1 ձևաչափով: Վերջնականապես ճշգրտվել և համաձայնեցվել են ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի` ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող նպատակները և դրանց իրականացման եղանակները: 2007թ. ընթացքում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ մասնակցել են ՆԱՏՕ/Գործընկերություն Հանուն Խաղաղության ծրագրի շուրջ 100 միջոցառումների:

Իրականացված ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության արդյունքում ընդլայնվել է պաշտպանության բնագավառի իրավա-պայմանագրային դաշտը, ստորագրվել է 10 միջազգային պայմանագիր:

Արդյունավետ համագործակցություն է իրականացվել նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ: 2007թ.-ին հաջողությամբ ավարտվեց Եվրոպայի անվտանգության խորհրդի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից համատեղ իրականացված մելանժի վերամշակման ծրագիրը, որի արդյունքում ստացվել է շուրջ 5000 տոննա հեղուկ պարարտանյութ և անվճար տրամադրվել ազգաբնակչությանը` ապահովելով վերջինիս և շրջակա միջավայրի անվտանգությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն արտաքին հարաբերությունների ոլորտում ձգտել է իր նպաստը բերել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման գործին` չնայած վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարությունների: Իրականացված վերոնշյալ միջոցառումները թույլ են տալիս արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են մարտունակությունը, պատվով կատարել իրենց գլխավոր խնդիրը: Հավաստիացնում եմ, որ մեր զինված ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հանդեպ, քանզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում այս տարի Հայաստանում անց են կացվելու «Ռուբեժ-2008» (հուլիս-սեպտեմբեր) և ՆԱՏՕ-ի ծրագրով նախատեսված «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր - 2008» (սեպտեմբեր-հոկտեմբեր) մարտավարական զորավարժությունները, որոնց գլխավոր խնդիրն է զինծառայողների անհատական պատրաստությունը, բարոյահոգեբանական բարձր որակների և մարտական ոգու ձևավորումը:

2008թ.-ին շարունակվելու են սպառազինության, տեխնիկայի, ռազմատեխնիկական պահեստամասերի և գույքի պաշարների կուտակման ու դրանց շահագործման, նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, զորահավաքային ռեսուրսների պատրաստությունը, ղեկավարման համակարգի կատարելագործումը, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը: Ընդլայնվելու են նաև հակաօդային պաշտպանության, հետախուզության և կապի միջոցների մշակումներն ու հայրենական արտադրությանն ուղղված աշխատանքները: Օգտագործելով Օպերատիվ կարողությունների հայեցակարգի սկզբունքները, մշակվում են նոր չափանիշներով ուսումնական ծրագրեր: Հստակեցվում են նաև աղետների և ճգնաժամի ժամանակ զինված ուժերի խնդիրները, մասնակցությունը իրավիճակային կենտրոնի աշխատանքներին:

Զինված ուժերում կադրային և կրթական քաղաքականություն իրականացնելիս շարունակելու ենք համակարգը համալրել տեսական և գործնական գիտելիքներով օժտված զինծառայողներով:

Թափուր պաշտոնները համալրվելու են միայն համապատասխան ռազմական կրթություն և մասնագիտական հմտություն ունեցող սպաներով, բարձրացվելու է բոլոր օղակների հրամանատարների անմիջական պատասխանատվությունը կադրային նշանակումների նկատմամբ:

ՀՀ զինված ուժերի 2008թ.-ի հիմնական խնդիրն է նաև բարձրացնել բոլոր օղակների հրամանատարների և շտաբների կարգապահական և կատարողական պատասխանատվությունը, հմտորեն օգտագործել գործող հասարակական օղակների` կոլեգիայի, ռազմական խորհրդի, սպայական ժողովների, սերժանտական և հասարակական խորհուրդների, որակավորման հանձնաժողովների, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովների, սպայական պատվի դատարանների աշխատանքների արդյունավետությունը, բարելավել զորքերի ծառայությունը:

Բարձրացնել մարտական հերթապահության կրման որակը, մարտական դիրքերի պաշտպանական տեղամասերում մարտակարգերի բոլոր տարրերի ինժեներական կահավորման աստիճանը:

Մարտական պատրաստության գլխավոր խնդիրը համարել` զինծառայողների անհատական պատրաստության և մարտավարական զորավարժությունների միջոցով զորքերի ներդաշնակման, նրանց դաշտային վարժվածության կատարելագործումը, բարոյահոգեբանական բարձր որակների, մարտական ոգու ձևավորումը:

Շարունակել հրթիռների, զենքի, զինամթերքի, պահեստամասերի և ռազմատեխնիկական գույքի պաշարների կուտակման և դրանց շարակարգման, սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման, ռեգլամենտային և նորոգման աշխատանքները: Ուսումնասիրել և վերլուծել զինծառայողների սոցիալական պաշտպանության ուղղությամբ առկա, բայց դեռևս լուծում չստացած առավել կարևոր հիմնախնդիրները:

Այս և նման միջոցառումներն, ինչ խոսք, կնպաստեն ՀՀ զինված ուժերի մարտունակության էլ ավելի բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը:

ՀՀ զինված ուժերի 2008թ.-ի կարգախոսն է.«ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, բարեփոխումներին` հաստատուն ընթացք»:

Այլ Նորություններ`
28.01.08
Մեծարգո  պարոն  նախագահ, Վեհափառ  Տեր,
Հարգարժան  հյուրեր,
Պարոնայք  գեներալներ, սպաներ, զինվորներ

Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 16-ամյակը. տոն, որի մասին երազել են մեր նախնիները, օրհնել այն օրը, երբ մեր ազգը նորից կունենա պե­տականություն և ազգային բանակ: Օրհնել այն սերունդը, որի օրոք կստեղծվի ու կկայանա հայոց բանակը:

28.01.08
Հունվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Բանակի օրվա առիթով:

Հայրապետական շնորհավորական խոսքում մասնավորապես ասվում է. «Բանակի Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերկրառատ հոգով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին և համայն մեր ժողովրդին:

28.01.08
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային բանակի 16-ամյակի առիթով.

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ազգային բանակի օրը մեր պետական տոնացույցի ամենակարևոր և ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր պետության կյանքում բանակը կայունության ու պաշտպանվածության գրավականն է, իսկ Հայաստանի կյանքում մեր բանակի դերն էլ ավելի կարևոր է` որպես խաղաղության երաշխավոր տարածաշրջանային հակամարտությունների ու տարատեսակ լարվածությունների պարագայում:

25.01.08
Ս.թ. հունվարի 25–ին Իջևան–Ղազախ սահմանահատվածում տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ զինծառայող Համբարձում Մնացականի Ասատրյանի հանձնումը հայկական կողմին:

25.01.08
Ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 1-ը Երևանում, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի կունենա «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր-2008» զորավարժությունների նախնական պլանավորման համաժողովը:

25.01.08
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2008 թվականի ծրագրի և «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման ծրագրի համաձայն ս.թ. հունվարի 22-ից 25-ը Հայաստանում էր գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միավորված շտաբի աշխատանքային խումբը` ՀԱՊԿ միավորված շտաբի ծրագրերի համակարգման, զինված ուժերի նախապատրաստման և կիրառման վարչության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Չուվակինի գլխավորությամբ:

24.01.08
Ս.թ. հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախրարի առջին տեղակալ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը` Ազգային բանակի 16-րդ տարեդարձի կապակցությանմբ հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

24.01.08

24.01.08
Ս.թ. հունվարի 25 – ին, ժամը 13.00  – ին Իջևան – Ղազախ սահմանահատվածում ադրբեջանական կողմը հայկական կողմին կհանձնի ՀՀ ԶՈւ զինծառայող Համբարձում Մնացականի Ասատրյանին:

23.01.08
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2007թ. ուսումնական տարվա պլանով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են: Կարելի է ասել, որ մեր բանակը ևս մեկ աստիճանով բարձրացրել է իր մարտական պատրաստականությունը և պատվով կատարել իր առջև դրված խնդիրները, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, երաշխիք է հանդիսացել նաև Արցախի ժողովրդի համար և պատասխանատվությամբ իրականացրել է խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում և Իրաքում: Այսօրվա միջոցառումների առանձնահատուկ բնույթն ու դրանց պատասխանատու կերպով կազմակերպված իրականացումը ևս անգամ փաստում է, որ մեր զինված ուժերը ոչ միայն կայացած են, այլ հաստատուն կերպով առաջընթաց են ապրում:

Հաջորդ 10
In Armenian | In Russian | In English

ՀՀ - ՆԱՏՕ ԱԳԳԾ

Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ

Հրապարակումներ, հարցազրույցներ

Հանրային կապեր

«Հայկական բանակ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ամսագիր

ՖՈՏՈԱՐԽԻՎ

Կառավարության որոշումներ

ՌՆԱ-ի հսկողություն

ՀՀ Նախագահ

ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ Կառավարություն

Ականազերծման կենտրոն
Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ

Ռազմական Ավիացիոն Ինստիտուտ

Ռազմաբժշկական ֆակուլտետ

www.mil.am - Ministry of Defence of RA