ՊՆ և ԶՈՒ ԳՇ  »   Տեղեկատվություն
Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը
2012-07-25
Ս.թ. հուլիսի 25-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը և Իրժե Աբերլեն: 
Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա` ռադիոկապի միջոցով: Ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է սահմանը հատելու և անմիջական դիտարկում անցկացնելու հայկական կողմի առաջարկից: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը և Իրժե Աբերլեն դիտարկման ավարտին հանդիպել են ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես համայնքների ղեկավարների հետ:  Համայնքների ղեկավարները դաշտային օգնականներին ներկայացրել են սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակը,  ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ վերջին ամիսների ընթացքում հաճախակիացել են հակառակորդ կողմից բնակավայրերի գնդակոծման դեպքերը, ինչի արդյունքում տուժում է խաղաղ բնակչությունը:   
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, հանդիպել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հուլիսի 21-ին վիրավորված Գոռ Փիլոյանին:

Լուսանկարներ (4)
|
Այլ նորություններ
2013-05-18
Մամուլի հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:

2013-05-17
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:

2013-05-17
Մամուլի հաղորդագրություն
«Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր:

2013-05-16
Հայտարարություն
2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ:

2013-05-16
Մամուլի հաղորդագրություն
15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

2013-05-13
Մամուլի հաղորդագրություն
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:


2013-05-07
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

2013-05-04
Ապագա սպան մասնակցել է միջպետական համաժողովին
Ս.թ. ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացավ «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից:

2013-05-03
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է կոլեգիայի նիստ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:

1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  185
  • Բաժանորդագրվել
  • Էլ.փոստ՝