ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի այցը Հայաստան
2012-07-14
Ս.թ. հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Հայաստանում էր գտնվում ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացին օժանդակող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:
Այցի հիմնական նպատակը ՀՀ պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման շուրջ քննարկումների անցկացումն էր: Այցի ընթացքում մասնավորապես քննարկվել են պայմանագրային սերժանտների ինստիտուտի կատարելագործման համար պահանջվող ռեսուրսների, ֆինանսական միջոցների խելամիտ ուղղորդման հարցերը: Միջազգային փորձագետները ծանոթացել են նաև արհեստավարժ սերժանտական կազմի զարգացման հարցերով ՀՀ-ում կատարված աշխատանքներին, ներկայացրել են այս ոլորտում արտերկրի առաջավոր փորձը:
Այցի շրջանակներում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խմբի անդամներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության ենթասպաների դպրոց, ինչպես նաև Արմավիրի ուսումնական կենտրոն, ծանոթացել են այս հաստատություններում պայմանագրային սերժանտների պատրաստման գործընթացին:
Խորհրդատվական խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում արհեստավարժ սերժանտական կազմի զարգացման առաջընթացի մասին եզրահանգումների հետ մեկտեղ կողմերը նախանշել են ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, նախատեսվող միջոցառումները:
Այցի շրջանակներում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խմբի անդամներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության ենթասպաների դպրոց, ինչպես նաև Արմավիրի ուսումնական կենտրոն, ծանոթացել են այս հաստատություններում պայմանագրային սերժանտների պատրաստման գործընթացին:
Խորհրդատվական խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում արհեստավարժ սերժանտական կազմի զարգացման առաջընթացի մասին եզրահանգումների հետ մեկտեղ կողմերը նախանշել են ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, նախատեսվող միջոցառումները:
Լուսանկարներ (2)
Այլ նորություններ
2013-05-19
Ստեփան Վահանի Միրզոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
2013-05-18
Մամուլի հաղորդագրություն ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:
2013-05-17
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ս.թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:
2013-05-17
Մամուլի հաղորդագրություն «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր:
2013-05-16
Հայտարարություն 2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ:
2013-05-16
Մամուլի հաղորդագրություն 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:
2013-05-13
Մամուլի հաղորդագրություն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:
2013-05-08
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցը
2013-05-07
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
2013-05-04
Ապագա սպան մասնակցել է միջպետական համաժողովին Ս.թ. ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացավ «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից:











RSS Լուրեր




